Վլադիմիր Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մուշեղի Առուստամյան
3 օգոստոսի, 1952 - 2 ապրիլի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խաչեն, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կուսապատ
Պաշտոնջոկատի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վլադիմիր Առուստամյան (3 օգոստոսի, 1952, Խաչեն, Ասկերանի շրջան - 2 ապրիլի, 1993, Կուսապատ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Առուստամյանը ծնվել է 1952 թ. օգոստոսի 3-ին Ասկերանի շրջանի Սեյդիշեն (Խաչեն) գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունը անցել է Հունգարիայում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Թուրքմենիայի Նեբիդդագ քաղաքում։ Աշխատել է որպես կռունկավար։ Արցախյան շարժման պատճառով ընտանիքով վերադարձել է հայրենի գյուղ։ Աշխատել է «Արարատշին» միավորումում։ Գյուղի առաջին կամավորական ջոկատի ստեղծողներից էր։ Մասնակցել է Հովսեփավանի, Քարագլխի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների մարտերին։ Գյուղի ջոկատի հրամանատարի զոհվելուց հետո ստանձնել է ջոկատի հրամանատարությունը։ 1992 թ. մարտի վերջերին արդեն, որպես շրջանի գյուղերի հավաքական ջոկատի հրամանատար, մասնակցել է Մարտակերտի շրջանի մարտերին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 2-ին Կուսապատ գյուղի համար մղված մարտերում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Սեյդիշենի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]