Աստախովի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Տորպեդո» ակումբը, որի հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 2002 թվականին։ Մոսկովյան ակումբի կազմում դարպասապահը հանդես է եկել մինչև 2004 թվականը։ Այդ ընթացքում նա անցկացրել է տասներկու խաղ Ռուսաստանի առաջնությունում և չորս խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։
2005-2007 թվականներին խաղացել է առաջին դիվիզիոնի «Ֆակել», «Սոդովիկ» և «Բալթիկա» ակումբներում։
2008 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբ, որի կազմում երեք տարվա ընթացքում երկրորդ դիվիզիոնից անցել է Պրեմիեր լիգա։ 2009 թվականին եղել է թիմի ավագ[2]։
2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Տոմ» ակումբ՝ սիբիրական ակումբի հետ ստորագրելով պայմանագիր մեկ տարով[3]։ Տոմսկի ակումբում դարպասապահն իր նորամուտը կատարել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Սիբիր» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է «Տոմ» ակումբի հաղթանակով հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ Աստախովը հետ է մղել 5-ից 2 գնդակ[4]։ ՖԱԼ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի, որոնցում բաց է թողել 9 գնդակ և «Տոմ» ակումբին օգնել վերադառնալ Պրեմիեր լիգա։