Jump to content

Վիսկոնտիների ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիսկոնտի՝ ազգանուն, որը պատկանում էր միջնադարյան Իտալիայի երկու արիստոկրատ ընտանիքների։

1. Տոհմ, որն ապրում էր Պիզայի հանրապետությունում 12-րդ դարի կեսերին և առաջին անգամ ճանաչվեց Պիզայում, ապա Սարդինիայում, որտեղ նրա ներկայացուցիչները դարձան Գալուրայի ղեկավարները։

2.Դինաստիա, որն իշխում էր Միլանում 1277-1447 թվականներին[1]։

Միլանի խորհրդանիշը Վիջևանո ամրոցում
Խորհրդանիշ

Միլանի Վիսկոնտի ընտանիքն ավելի հայտնի է։ 2 ընտանիքների միջև ազգակցական հարաբերություններ նույն ազգանվամբ չի հայտնաբերվել։ Քանի որ սարդինական ընտանիքի խորհրդանիշն աքաղաղ էր, իսկ միլանցիներինը օձ, որը կուլ է տալիս երեխայի։ Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից են Հռոմի Պապ Գրիգորի 10-րդ և կինոռեժիսոր Լուկինո Վիսկոնտին (Մոդրոնեի թագավորներից, Ուբերտոյի ժառանգներից, Մաթեո I-ի եղբայրը)[2]։

Սարդինիան XI-XIV դարերում

Պիզացի Վիսկոնտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայում առաջին Վիկտոնին հայրապետ Ալբերտոն էր։ Նրա որդի Էլդիցիոն 1184-85 թվականներին ստացավ հայրենասեր և հյոպատոս տիտղոսները, իսկ նրա թոռնրը՝ Լամբերտոն և Ուբալդո I-ը ընտանիքին առաջնորդեցին Պիզայի և Սարդինիայի իշխանությունների բարձունքները։ Նրանք երկուսով հայրենասեր էին։

1212 թվականին Պիզան գտնվում էր լրիվ անարխիայում և տարբեր խմբակցություններ պայքարում էին իշխանության համար։ 1213 թվականի հունվարի կեսին Գիյերմո I-ը գլխավորեց Վիսկոնտիի դեմ կոալիցիան, որը Մասսայի ճակատամարտում հաղթեց Լուկայի և Ուբալդո Վիսկոնտիի դաշնակից ուժերին[3][4]։

Այնուհետև Պիզան բաժանվեց չորս «ռեկտորների» միջև, որոնցից մեկը դարձավ Վիկտոնտին։ Սարդինիայի Վիսկոնտին շարունակեց մասնակցել Պիզայի քաղաքական կյանքին մինչև դարի վերջ, բայց Մասսայի ճակատամարտից հետո դրանց ազդեցությունը զգալիորեն կրճատվեց։

Սարդինիայի իշխան Էլդիցիո Վիկոնտին ամուսնացել էր Տորկիտորիո III Կալիարացու դստեր հետ և ունեին 2 երեխա՝ Լամբերտոն և Ուբալդոն։ 1207 թվականին Լամբերտոն ամուսնացավ Բորիսոն II-ի ժառանգորդուհու՝ Էլենայի հետ՝ ապահովելով իշխանությունը կղզու հյուսիսարևելյան մասում (մայրաքաղաք Չիվիտա)։ 1215 թվականին նա և Ուբալդոն ընդարձակեցին իրենց իշխանությունը դեպի կղզու հարավ-արևմուտք։

Հաջող ամուսնության շնորհիվ, Լամբերտոյի որդին՝ Ուբալդո II- ը միևնույն ժամանակ իշխանություն է ստանում Լոգուդորոյում։

13-րդ դարի կեսերին Վիսկոնտիի շնորհիվ կղզու վրա պիզացիների իշխանությունն անհերքելի էր, քանի որ նրանք գտնվում էին Պիզայի (Գերարդեցի և Կապրայա) և Սարդինիայի (Լակոնի և Բաս Սերրա) այլ ուժեղ ընտանիքների հետ։

Վիսկոնտի՝ Գալուրայի ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լամբերտո (1207-1225 թթ.)
  2. Ուբալդո (1225-1238 թթ.)
  3. Յոհան (1238-1275 թթ.)
  4. Նինո (1275-1298 թթ.): Նրա կինը Բեատրիչե դը Էստե (մահ. 15 սեպտեմբեր, 1334), երկրորդ ամուսնությունը (24 հունիս 1300) Գալեացո I Վիսկոնտի, Միլանի իշխան,
  5. Յոհանա (1298-1308 թթ.): Ազոնե Վիսկոնտիի խորթ քույրը, Գալեացո I Վիսկոնտիի որդին

Միլանցի Վիսկոնտիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի տոհմի իրական հիմնադիրը արքեպիսկոպոս Օտտոնե Վիսկոնտին էր, քաղաքը 1277 թվականին վերահսկվում էր Դելա Տորեի ընտանիքի կողմից։ Դինաստիան, որը ղեկավարում էր Միլանը Վաղ Վերածննդի ժամանակից սկսած, սկզբում որպես սովորական իշխաններ էին, իսկ հզոր Ջան Գալեացո Վիսկոնտիի (1351-1402 թթ.) (ով գրեթե կարողացավ միավորվել Հյուսիսային Իտալիան և Տոսկանան) գալով դարձան դուքս։

Տոհմի տիրապետությունն ավարտվեց 1447 թվականին Ֆիլիպո Մարիա Վիսկոնտիիի մահվան պատճառով։ Միլանը ժառանգել էր դստեր ամուսինը Ֆրանչեսկո Սֆորցան` նոր, բայց ոչ պակաս հայտնի Սֆորցայի տան հիմնադիրը, ով իր զինանշանում ներառեց Վիսկոնտների խորհրդանիշը։

Վիսկոնտի - Միլանի ղեկավարները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Օտոնե Վիսկոնտի, Միլանի արքեպիսկոպոս (1277-1294 թթ.)
  2. Մաթեո I Վիսկոնտի (1294-1302 թթ., 1311-1322 թթ.)
  3. Գալեացո I Վիսկոնտի (1322-1327 թթ.)
  4. Ացոնե Վիսկոնտի (1329-1339 թթ.)
  5. Լուկինո Վիսկոնտի (Միլանի կառավարիչ) (1339-1349 թթ.)
  6. Ջովաննի Վիսկոնտի (արքեպիսկոպոս) (1339-1354 թթ.)
  7. Բերնաբո կառավարիչ (1354-1385 թթ.)
  8. Գալեացո II Վիսկոնտի (1354-1378 թթ.)
  9. Մաթեո II Վիսկոնտի (1354-1355 թթ.)
  10. Ջան Գալեացո Վիսկոնտի (1378-1402 թթ.) (Միլանի առաջին դուքս, Գալեացո II-ի որդին)
  11. Ջան Մարիա Վիսկոնտի (1402-1412 թթ.)
  12. Ֆիլիպո Մարիա Վիսկոնտի (1412-1447 թթ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tolfo, Maria Grazia; Colussi, Paolo (2006 թ․ փետրվարի 7). «Storia di Milano ::: I Visconti:» [History of Milan::: The Visconti]. Storia di Milano (Italian). Milano: Storiadimilano. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Das Geschichtswerk des Otto Morena und seiner Fortsetzer über die Taten Friedrichs I. in der Lombardei, p. 152
  3. Hale, John Rigby (1981). A concise encyclopaedia of the Italian Renaissance. London: Thames & Hudson. էջեր 338–341, 352. OCLC 636355191.
  4. Williams, George L. (1998). «Two: The Papal Families at the Close of the Middle Ages, 1200-1471». Papal genealogy: The families and descendants of the popes. Jefferson, NC: McFarland. էջեր 33–35. ISBN 978-0-7864-0315-8. OCLC 301275208. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]