Jump to content

Վինի շեղման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վինի շեղման օրենք, ջերմային ճառագայթման օրենք, ըստ որի՝ հավասարակշիռ ճառագայթման սպեկտրում էներգիայի մաքսիմումին համապատասխանող ալիքի երկարությունը (λմաքս) հակադարձ համեմատական է T բացարձակ ջերմաստիճանին․ λմաքս T=b, որտեղ b-ն հաստատուն է և հավասար է 0,2897 սմ*Կ։ Օրենքը թերմոդինամիկական պատկերացումների հիման վրա ստացել է Վիլհելմ Վինը, 1893 թվականին։ Վինի շեղման օրենքը բխում է Վինի ճառագայթման օրենքից։ Սև մարմնի ճառագայթման խտությունն արտահայտող υλ,Τ ֆունկցիան անպայման պետք է ունենա մաքսիմում, հակառակ դեպքում ճառագայթման ինտեգրալային խտությունը վերջավոր չի լինի, այս պայմանից էլ հենց ստացվում է Վինի շեղման օրենքը։ Այն ցույց է տալիս, որ υλ,Τ ֆունկցիայի մաքսիմումը ջերմաստիճանի բարձրացման հետ շեղվում է դեպի կարճ ալիքների տիրույթը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454