Վինի շեղման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վինի շեղման օրենք, ջերմային ճառագայթման օրենք, ըստ որի՝ հավասարակշիռ ճառագայթման սպեկտրում էներգիայի մաքսիմումին համապատասխանող ալիքի երկարությունը (λմաքս) հակադարձ համեմատական է T բացարձակ ջերմաստիճանին․ λմաքս T=b, որտեղ b-ն հաստատուն է և հավասար է 0,2897 սմ*Կ։ Օրենքը թերմոդինամիկական պատկերացումների հիման վրա ստացել է Վիլհելմ Վինը, 1893 թվականին։ Վինի շեղման օրենքը բխում է Վինի ճառագայթման օրենքից։ Սև մարմնի ճառագայթման խտությունն արտահայտող υλ,Τ ֆունկցիան անպայման պետք է ունենա մաքսիմում, հակառակ դեպքում ճառագայթման ինտեգրալային խտությունը վերջավոր չի լինի, այս պայմանից էլ հենց ստացվում է Վինի շեղման օրենքը։ Այն ցույց է տալիս, որ υλ,Τ ֆունկցիայի մաքսիմումը ջերմաստիճանի բարձրացման հետ շեղվում է դեպի կարճ ալիքների տիրույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454 CC-BY-SA-icon-80x15.png