Վինի ճառագայթման օրենք

Վինի ճառագայթման օրենք, բացարձակ սև մարմնի ճառագայթման (հավասարակշիռ ճառագայթում) էներգիայի սպեկտրային բաշխման ջերմաստիճանային կախումն արտահայտող օրենք։ Տեսականորեն արտածել է Վիլհելմ Վինը, 1893 թվականին։ Դիտարկելով իդեալական հայելային պատեր ունեցող անոթում հավասարակշիռ ճառագայթման սեղմման պրոցեսը և հաշվի առնելով շարժվող հայելուց անդրադառնալու հետևանքով ճառագայթման հաճախականության փոփոխությունը (Դոպլերի էֆեկտ), Վինը սև մարմնի ճառագայթման էներգիայի խտության համար ստացել է հետևյալ առնչությունները․ կամ , որտեղ -ը և -ն համապատասխանաբար -ի և -ի ֆունկցիաներ են, -ն ճառագայթման հաճախականությունն է, -ն՝ ալիքի երկարությունը, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը։
Վինի տեսական կանխագուշակումը հետագայում հաստատվել է փորձերով։ Վինի ճառագայթման օրենքը Պլանկի ճառագայթման օրենքի սահմանային դեպքն է և ճիշտ է միայն մեծ հաճախականությունների տիրույթում։ Վինի ճառագայթման օրենքից կարելի է ստանալ Վինի շեղման օրենքը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 454)։ |