Վիճակագրական խմբավորումներ
Վիճակագրական խմբավորումներ, խմբավորումների մեթոդ, վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության մեթոդ, որի դեպքում ուսումնասիրվող օբյեկտի (վիճակագրական համակցության) միավորներն ըստ դրանց էական հատկանիշների բաժանվում են համասեռ խմբերի ու ենթախմբերի, և դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է վիճակագրական ցուցանիշների համակարգով։ Վիճակագրական խմբավորումներ կոնկրետ արտահայտություն են գտնում խմբային և կոմբինացված աղյուսակներում (տես՝ Վիճակագրական աղյուսակներ)։
Խմբավորումների մեթոդը հասարակական երևույթների վիճակագրական ուսումնասիրման գլխավոր մեթոդն է։ Այն կիրառվում է հետևյալ խնդիրների լուծման համար.
ա. սոցիալ-տնտեսական տիպերի առանձնացում
բ․ երևույթների կառուցվածքի և դրանցում կատարվող կառուցվածքային տեղաշարժերի ուսումնասիրում
գ․ հասարակական երևույթների առանձին հատկանիշների միջև եղած կապերի ու փոխադարձ կախվածությունների առկայության ու բնույթի բացահայտում։
Դրանց համապատասխան տարբերում են 3 տեսակ վիճակագրական խմբավորումներ․
- տիպաբանական
- կառուցվածքային
- վերլուծական։
Վիճակագրական խմբավորումների գիտականորեն հիմնավորված կառուցման մեթոդաբանության մեջ կարևոր նշանակություն ունեն խմբավորման հատկանիշի (որի հիման վրա օբյեկտի միավորները բաժանվում են միասեռ խմբերի) ճիշտ ընտրությունը, որակապես համասեռ խմբերի առանձնացումը, դրանց քանակի և սահմանների (միջակայքերի) որոշումը՝ հետազոտման կոնկրետ նպատակներին և ուսումնասիրվող օբյեկտի առանձնահատկություններին համապատասխան։
Խմբերի թիվը () մոտավոր ձևով որոշվում է
բանաձևով, որտեղ -ը համակցության միավորների թիվն է, իսկ միջակայքի մեծությունը ( )՝ հավասար է միջակայքերով խմբավորման դեպքում՝
բանաձևով, որտեղ և -ը խմբավորման հատկանիշի առավելագույն և նվազագույն արժեքներն են։
Խմբավորումների մեթոդը լայնորեն կիրառվում է ժողովրդատնտեսական պլանների կատարման վերլուծության, առանձին ձեռնարկությունների ու ճյուղերի ետ մնալու պատճառների պարզաբանման, չօգտագործված ռեզերվների բացահայտման ժամանակ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 448)։ |