Վիճակագրական խմբավորումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիճակագրական խմբավորումներ, խմբավորումների մեթոդ, վիճակագրական տվյալների մշակման և վերլուծության մեթոդ, որի դեպքում ուսումնասիրվող օբյեկտի (վիճակագրական համակցության) միավորներն ըստ դրանց էական հատկանիշների բաժանվում են համասեռ խմբերի ու ենթախմբերի, և դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է վիճակագրական ցուցանիշների համակարգով։ Վիճակագրական խմբավորումներ կոնկրետ արտահայտություն են գտնում խմբային և կոմբինացված աղյուսակներում (տես՝ Վիճակագրական աղյուսակներ

Խմբավորումների մեթոդը հասարակական երևույթների վիճակագրական ուսումնասիրման գլխավոր մեթոդն է։ Այն կիրառվում է հետևյալ խնդիրների լուծման համար.

ա. սոցիալ-տնտեսական տիպերի առանձնացում

բ․ երևույթների կառուցվածքի և դրանցում կատարվող կառուցվածքային տեղաշարժերի ուսումնասիրում

գ․ հասարակական երևույթների առանձին հատկանիշների միջև եղած կապերի ու փոխադարձ կախվածությունների առկայության ու բնույթի բացահայտում։

Դրանց համապատասխան տարբերում են 3 տեսակ վիճակագրական խմբավորումներ․

  1. տիպաբանական
  2. կառուցվածքային
  3. վերլուծական։

Վիճակագրական խմբավորումների գիտականորեն հիմնավորված կառուցման մեթոդաբանության մեջ կարևոր նշանակություն ունեն խմբավորման հատկանիշի (որի հիման վրա օբյեկտի միավորները բաժանվում են միասեռ խմբերի) ճիշտ ընտրությունը, որակապես համասեռ խմբերի առանձնացումը, դրանց քանակի և սահմանների (միջակայքերի) որոշումը՝ հետազոտման կոնկրետ նպատակներին և ուսումնասիրվող օբյեկտի առանձնահատկություններին համապատասխան։

Խմբերի թիվը () մոտավոր ձևով որոշվում է

×

բանաձևով, որտեղ -ը համակցության միավորների թիվն է, իսկ միջակայքի մեծությունը ( )՝ հավասար է միջակայքերով խմբավորման դեպքում՝

բանաձևով, որտեղ և -ը խմբավորման հատկանիշի առավելագույն և նվազագույն արժեքներն են։

Խմբավորումների մեթոդը լայնորեն կիրառվում է ժողովրդատնտեսական պլանների կատարման վերլուծության, առանձին ձեռնարկությունների ու ճյուղերի ետ մնալու պատճառների պարզաբանման, չօգտագործված ռեզերվների բացահայտման ժամանակ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 448