Վիճակագրական աղյուսակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիճակագրական աղյուսակներ, վիճակագրական նյութերի ամփոփման և մշակման թվային արդյունքների առավել ռացիոնալ, ակնառու և սիստեմավորված շարադրման ձև։ Վիճակագրական աղյուսակների ուղղահայաց սյունակների և հորիզոնական տողերի համակցություն են, ունեն ենթակա, որում թվարկվում են բնութագրվող երևույթի առանձին տարրերը կամ խմբերը, և ստորոգյալ, որը ցույց է տալիս ինչ ցուցանիշներով է բնութագրվում ենթական։ Ենթական սովորաբար գրանցվում է աղյուսակի տողերում, իսկ ստորոգյալը՝ սյունակներում։ Ըստ ենթակայի կառուցվածքի տարբերվում են՝ ա․ պարզ (ենթակայում թվարկվում են վիճակագրական դիտարկման ենթարկված օբյեկտները կամ տերիտորիալ միավորները), բ․ խմբային(ենթական բովանդակում է ուսումնասիրվող օբյեկտի միավորների խմբավորումըստ որևէ էական հատկանիշի), գ․ կոմբինացված (ենթական բովանդակում է ուսումնասիրվող օբյեկտի միավորների խմբավորում ըստ երկու և ավելի հատկանիշների) Վիճակագրական աղյուսակներ․։ Ստորոգյալի ցուցանիշները բնութագրում են օբյեկտի վիճակը ժամանակի պահին կամ պրոցեսը ժամանակի հատվածում (ստատիկ Վիճակագրական աղյուսակներ) և օբյեկտի փոփոխությունը ժամանակի ընթացքում (դինամիկ Վիճակագրական աղյուսակներ)։ Վիճակագրական աղյուսակների ընդհանուր վերնագրում կամ սյունակների ու տողերի վերնագրերում ցույց են տրվում ո՛ր տերիտորիային, ժամանակին կամ ժամանակի պահին են վերաբերում տվյալները, այդ տվյալների բնույթը (պլանային, փաստացի, հաշվարկային) և չափի միավորները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 447