Jump to content

Վիկտոր Սապարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սապարին
Ծնվել էփետրվարի 9 (22), 1905
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոս 1970[1][2] (65 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պոլիտեխնիկական համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Վիկտոր Սապարին (ռուս.՝ Ви́ктор Степа́нович Сапа́рин, փետրվարի 9 (22), 1905, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոս 1970[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային արձակագիր-ֆանտաստ, լրագրող, խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին Մոսկվայում, լրագրողի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան մեխանիկա-էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ 1926 թվականից թղթակցություններով, ակնարկներով, ֆելիետոններով, գիտահանրամատչելի հոդվածներով աշխատակցել է պարբերական մամուլին։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո աշխատել է տպագրության ոլորտում։ 1949 թվականից գլխավորել է գիտահանրամատչելի «Վոկրուգ սվետա» ամսագրին և քսան տարի եղել է այդ ամսագրի գլխավոր խմբագիրը։

Մահացել է 1970 թվականի օգոստոսին Մոսկվայում։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սապարինն ստեղծագործել է հիմնականում գիտական ֆանտաստիկայի ժանրում։ Նա այս ժանրում առաջին անգամ 1946 թվականին հրատարակել է «Ուլտրաաչք» պատմվածքը։ 1949 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Ինժեներ Բոբրովի անհետացումը» և «Անհավատալի ճանապարհորդությունը»։ 1950 թվականին լույս է տեսնում նրա «Նոր մոլորակ» պատմվածքների ժողովածուն։

Վիկտոր Սապարինը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տանտալուսի դատավարությունը (գիտաֆանտաստիկ պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1964, 260 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վ. Վասիլյան։ Բովանդակությունը՝ Տանտալուսի դատավարությունը; Վերջին սավառնորդը; Չնախատեսված փորձարկում; Տիեզերքի աշղեկը; Կլորագլուխների վերադարձը; Լոոյի անհայտանալը; Արկածների փոշին; Առաջին հերթապահություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 MAK (польск.)