Վիկտոր Սապարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Սապարին
Ծնվել էփետրվարի 9 (22), 1905
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1970
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պոլիտեխնիկական համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Վիկտոր Սապարին (ռուս.՝ Ви́ктор Степа́нович Сапа́рин, փետրվարի 9 (22), 1905, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային արձակագիր-ֆանտաստ, լրագրող, խմբագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին Մոսկվայում, լրագրողի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան մեխանիկա-էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ 1926 թվականից թղթակցություններով, ակնարկներով, ֆելիետոններով, գիտահանրամատչելի հոդվածներով աշխատակցել է պարբերական մամուլին։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո աշխատել է տպագրության ոլորտում։ 1949 թվականից գլխավորել է գիտահանրամատչելի «Վոկրուգ սվետա» ամսագրին և քսան տարի եղել է այդ ամսագրի գլխավոր խմբագիրը։

Մահացել է 1970 թվականի օգոստոսին Մոսկվայում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Սապարինն ստեղծագործել է հիմնականում գիտական ֆանտաստիկայի ժանրում: Նա այս ժանրում առաջին անգամ 1946 թվականին հրատարակել է «Ուլտրաաչք» պատմվածքը: 1949 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Ինժեներ Բոբրովի անհետացումը» և «Անհավատալի ճանապարհորդությունը»: 1950 թվականին լույս է տեսնում նրա «Նոր մոլորակ» պատմվածքների ժողովածուն:

Վիկտոր Սապարինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տանտալուսի դատավարությունը (գիտաֆանտաստիկ պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1964, 260 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Վ. Վասիլյան: Բովանդակությունը՝ Տանտալուսի դատավարությունը; Վերջին սավառնորդը; Չնախատեսված փորձարկում; Տիեզերքի աշղեկը; Կլորագլուխների վերադարձը; Լոոյի անհայտանալը; Արկածների փոշին; Առաջին հերթապահություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]