Jump to content

Վիկտոր Պոլեշչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Պոլեշչուկ
Ծնվել էհունվարի 24, 1957(1957-01-24) (67 տարեկան)
ԾննդավայրԱդամովսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ

Վիկտոր Պոլեշչուկ (ռուս.՝ Виктор Васильевич Полещук, հունվարի 24, 1957(1957-01-24), Ադամովսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի գրականության ինստիտուտը։ Ապրել է Դուշանբեում, աշխատել որպես «Պամիր» ամսագրի պատասխանատու քարտուղար։ Տաջիկստանում բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով ստիպված էր վերաբնակվել Կրասնոդարի երկրամասում, որտեղ և ապրում է հիմա (քաղաք Գուլկևիչի)։ Սեփական բանաստեղծություններին զուգահեռ թարգմանություններ է հրապարակել պարսկական, տաջիկական, ռումինական, ուկրաինական և այլ գրականություններից։

Վերլիբռի մոսկովյան փառատոների և «Իքս ժամանակ» (1998) ժողովածուի մասնակից է[1]։

Վիկտոր Պոլեշչուկը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրիայի ճիչը; Ղալան; Ռումբը; Էքզիստենցիա; Ուշ ամառ; Դամբանագիր՝ վտարանդուն; Նշաններ։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 255-267։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 254։