Վիկտոր Չեռնիշովի երեք օրը
Վիկտոր Չեռնիշովի երեք օրը ռուս.՝ Три дня Виктора Чернышёва | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարկ Հովսեփյան |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գրիգորև |
Դերակատարներ | Գենադի Կորոլկով |
Օպերատոր | Միխայիլ Յակովիչ |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Վիկտոր Չեռնիշովի երեք օրը» (ռուս.՝ «Три дня Виктора Чернышёва»), ռեժիսոր Մարկ Հովսեփյանի[1][2][3][4] խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը 1968 թվականին բեմադրվել է Մաքսիմ Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում Առաջին ստեղծագործական միավորման կողմից։
1968 թվականին ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է 11 մլն հանդիսատես։ 1988 թվականին վերականգնվել է Գորկու անվան կինոստուդիայում և թողարկվել վարձույթի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վիկտոր Չեռնիշևի երեք օրերը» հրապարակախոսական դրամայում Գենադի Կորոլկովը խաղացել է իր առաջին մեծ դերը։ Նրա հերոսը սովորական խորհրդային տղա է, որը, ավարտելով դպրոցը, չի մտածում բարձրագույն կրթություն ստանալու մասին և գնացել է գործարան՝ աշխատելու որպես խառատ։
Վիկտորի կյանքը միօրինակ է․ ցերեկը նա աշխատում է արտադրությունում, չուզենալով մասնակցում է կոմերիտական ժողովներին, որտեղ, ըստ էության, միայն ջուր են ծեծում, ինչպես նաև բաժանում առաջադրանքները, օրինակ՝ մեկին ուղարկում են «կարտոֆիլի», մյուսին՝ կռոսի կամ մասնակցելու հուղարկավորությանը որպես մասսովկա։
Երեկոները Չերնիշյովը, ձանձրանալով, հենվում պատին տան մի անկյունում իր նման տղաների հետ, որոնց նա նույնիսկ չի կարող անվանել ընկերներ․ լսում է իրեն հասակակից, ձրիակեր, կանանց նկատմամբ հաղթանակներով պարծեցող Կոլյայի պատմությունները։ «Երիտասարդ սերունդը» մասնակցում է կասկածելի զվարճանքների, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չի տեսնում. նրանք չեն խմում, չեն գողանում... Նրանցից միայն մեկն է Պյոտրը՝ իսկական աշխատավոր, բժիշկ, որը փորձում է հասկանալ Վիկտորին և մյուսներին։
Ֆիլմում ժամանակի աննպատակ և չշտապող ընթացքը փոխանցում են երկար պլանները, երկար խոսակցությունները, միայն սրճարանում պարի տեսարաններն են մի փոքր աշխուժացնում Վիկտոր Չեռնիշովի ձանձրալի կյանքը։ Նրան ոչինչ պետք չէ, նա ուզում է լինել «բոլորի նման»։ Նա ոչ մի բանի մասին չի երազում, նրա կյանքն անիմաստ է։
Մարկ Օսեպյանի ֆիլմը պատմում է 1960-ականների մասին։ Պատերազմը վաղուց ավարտվել է, երկիրը կառուցում է պայծառ ապագա և գերակատարում է պլանը, սակայն կյանքը ոչ թե ինքնագործունեության ու էնտուզիազմի ուրախ տոն է, այլ ամենօրյա ռեժիմ՝ կոմունիստական պարտքի, նորմատիվների կատարման ու հեռուստացույցի դիտման՝ «չմտածելու համար», ինչպես հաճախ ասում են ֆիլմի հերոսները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենադի Կորոլկով – Վիկտոր Չեռնիշով
- Վալենտինա Վլադիմիրովա – Վիկտորի մայրը
- Վալերի Բելյակով – Պյոտր
- Լև Պրիգունով – Անտոն
- Գենադի Սայֆուլին – Նիկոլայ
- Նիկոլայ Մերզլիկին – Վալերի
- Վասիլի Շուկշին – Կրավչենկո
- Արինա Ալեյնիկովա – Նելլի, տեխնոլոգ
- Ալեքսեյ Չեռնով – Վիկտորի հորեղբայրը
- Նադեժդա Ֆեդոսովա – Տանյա մորաքույր, հավաքարար
- Նիկոլայ Սկորոբոգատով – ոստիկան
- Նատալյա Ռիչագովա – Մարիշկա
- Բորիս Գիտին – Տարասով
- Բորիս Յուրչենկո – մարտիկ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Եվգենի Գրիգորև
- Ռեժիսոր՝ Մարկ Հովսեփյան
- Օպերատոր՝ Միխայիլ Յակովիչ
- Գեղարվեստական ղեկավար՝ Ստանիսլավ Ռոստոցկի
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիկտոր Չեռնիշովի երեք օրը» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|