Վիկտոր Չեռնիշովի երեք օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Չեռնիշովի երեք օրը
ռուս.՝ Три дня Виктора Чернышёва
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Հովսեփյան
Սցենարի հեղինակԵվգենի Գրիգորև
ԴերակատարներԳենադի Կորոլկով
ՕպերատորՄիխայիլ Յակովիչ
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Վիկտոր Չեռնիշովի երեք օրը» (ռուս.՝ «Три дня Виктора Чернышёва»), ռեժիսոր Մարկ Հովսեփյանի[1][2][3][4] խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը 1968 թվականին բեմադրվել է Մաքսիմ Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում Առաջին ստեղծագործական միավորման կողմից։

1968 թվականին ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է 11 մլն հանդիսատես։ 1988 թվականին վերականգնվել է Գորկու անվան կինոստուդիայում և թողարկվել վարձույթի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտոր Չեռնիշևի երեք օրերը» հրապարակախոսական դրամայում Գենադի Կորոլկովը խաղացել է իր առաջին մեծ դերը։ Նրա հերոսը սովորական խորհրդային տղա է, որը, ավարտելով դպրոցը, չի մտածում բարձրագույն կրթություն ստանալու մասին և գնացել է գործարան՝ աշխատելու որպես խառատ։

Վիկտորի կյանքը միօրինակ է․ ցերեկը նա աշխատում է արտադրությունում, չուզենալով մասնակցում է կոմերիտական ժողովներին, որտեղ, ըստ էության, միայն  ջուր են ծեծում, ինչպես նաև բաժանում առաջադրանքները, օրինակ՝ մեկին ուղարկում են «կարտոֆիլի», մյուսին՝ կռոսի կամ մասնակցելու հուղարկավորությանը որպես մասսովկա։

Երեկոները Չերնիշյովը, ձանձրանալով, հենվում պատին տան մի անկյունում իր նման տղաների հետ, որոնց նա նույնիսկ չի կարող անվանել ընկերներ․ լսում է իրեն հասակակից, ձրիակեր,  կանանց նկատմամբ հաղթանակներով պարծեցող Կոլյայի պատմությունները։ «Երիտասարդ սերունդը» մասնակցում է կասկածելի զվարճանքների, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չի տեսնում. նրանք չեն խմում, չեն գողանում... Նրանցից միայն մեկն է Պյոտրը՝ իսկական աշխատավոր, բժիշկ, որը փորձում է հասկանալ Վիկտորին և մյուսներին։

Ֆիլմում ժամանակի աննպատակ և չշտապող ընթացքը փոխանցում են երկար պլանները, երկար խոսակցությունները, միայն սրճարանում պարի տեսարաններն են մի փոքր աշխուժացնում Վիկտոր Չեռնիշովի ձանձրալի կյանքը։ Նրան ոչինչ պետք չէ, նա ուզում է լինել «բոլորի նման»։ Նա ոչ մի բանի մասին չի երազում, նրա կյանքն անիմաստ է։

Մարկ Օսեպյանի ֆիլմը պատմում է 1960-ականների մասին։ Պատերազմը վաղուց ավարտվել է, երկիրը կառուցում է պայծառ ապագա և գերակատարում է պլանը, սակայն կյանքը ոչ թե ինքնագործունեության ու էնտուզիազմի ուրախ տոն է, այլ ամենօրյա ռեժիմ՝ կոմունիստական պարտքի, նորմատիվների կատարման ու հեռուստացույցի դիտման՝ «չմտածելու համար», ինչպես հաճախ ասում են ֆիլմի հերոսները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]