Վիկտոր Բիակա Բոդա
Վիկտոր Բիակա Բոդա Victor Biaka-Boda | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Կոտ դ'Իվուարի դեմոկրատական կուսակցություն | |
Կրթություն՝ | Afrique Occidentale Française բժշկական դպրոց | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | փետրվարի 25, 1913[1][2] | |
Ծննդավայր | Գանոա, Կոտ դ'Իվուար | |
Վախճանի օր | հունվարի 28, 1950[1][2] (36 տարեկան) | |
Վախճանի վայր | Կոտ դ'Իվուար | |
Քաղաքացիություն | Կոտ դ'Իվուար[3] և Ֆրանսիա[3] |
Վիկտոր Բիակա Բոդա (ֆր.՝ Victor Biaka-Boda, փետրվարի 25, 1913[1][2], Gagnoa, Կոտ դ'Իվուար - հունվարի 28, 1950[1][2], Կոտ դ'Իվուար), հեքիմ[4], Ֆրանսիայի սենատոր՝ Փղոսկրի Ափից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Բիակա Բոդան ծնվել է 1913 թվականի փետրվարի 25-ին Գանոա քաղաքում։ Դակարում ավարտելով Afrique Occidentale Française բժշկական դպրոցը՝ Բիակա Բոդան վերադարձավ հայրենիք, որտեղ սկսեց զբաղվել բժշկությամբ[5]։ Կոտ դ'Իվուարի դեմոկրատական կուսակցության անդամ էր (ֆր.՝ Parti Démocratique de la Côte d'Ivoire — Rassemblement Démocratique Africain, կրճատ՝ PDCI-RDA)։ 1948 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Ֆրանսիայի սենատոր[5]։
1950 թվականի հունվարի 28-ին հերթական նախընտրական արշավի ժամանակ Բուաֆլե քաղաքի մոտակայքում նրա ավտոմեքենան փչացավ, և մինչ վարորդը փորձում էր այն վերանորոգել, սենատորը հեռացավ ջունգլիներ։ Նրա ածխացած ոսկորները գտան միայն նոյեմբերին։ 1951 թվականի հուլիսին Թայմ ամսագիրը հայտնեց, որ «սենատորին կերել են իր իսկ ընտրողները»[4]։
Վիկտոր Բիական Բոդայի պատվին մարզադաշտ է անվանվել Գանոա քաղաքում[6], որտեղ հանդես է գալիս տեղի «Գանոա» ֆուտբոլային ակումբը[7]։
1993 թվականին նրա մասին գիրք է հրատարակվել «La «Disparition» du patriote ivoirien Victor Biaka Boda»[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-4eme-republique/biaka_boda_victor0253r4.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb12379584t
- ↑ 4,0 4,1 «FRANCE: Tabled?» (անգլերեն). Time. 1951 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 5,0 5,1 «BIAKA-BODA Victor» (ֆրանսերեն). senat.fr. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Stade Victor Biaka Boda Արխիվացված 2015-09-25 Wayback Machine (անգլ.)
- ↑ СК «Ганьоа»
- ↑ La «disparition» du patriote ivoirien Victor Biaka Boda: Plaidoyer pour liberer sa depouiille mortelle (French Edition) (ֆր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- BIAKA-BODA Victor (ֆր.)