Jump to content

Վիկտոր Բիակա Բոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Բիակա Բոդա
Victor Biaka-Boda
սենատոր
 
Կուսակցություն՝ Կոտ դ'Իվուարի դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Afrique Occidentale Française բժշկական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 25, 1913(1913-02-25)[1][2]
Ծննդավայր Գանոա, Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Վախճանի օր հունվարի 28, 1950(1950-01-28)[1][2] (36 տարեկան)
Վախճանի վայր Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Քաղաքացիություն  Կոտ դ'Իվուար և  Ֆրանսիա

Վիկտոր Բիակա Բոդա (ֆր.՝ Victor Biaka-Boda, փետրվարի 25, 1913(1913-02-25)[1][2], Gagnoa, Կոտ դ'Իվուար - հունվարի 28, 1950(1950-01-28)[1][2], Կոտ դ'Իվուար), հեքիմ[3], Ֆրանսիայի սենատոր՝ Փղոսկրի Ափից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բիակա Բոդան ծնվել է 1913 թվականի փետրվարի 25-ին Գանոա քաղաքում։ Դակարում ավարտելով Afrique Occidentale Française բժշկական դպրոցը՝ Բիակա Բոդան վերադարձավ հայրենիք, որտեղ սկսեց զբաղվել բժշկությամբ[4]։ Կոտ դ'Իվուարի դեմոկրատական կուսակցության անդամ էր (ֆր.՝ Parti Démocratique de la Côte d'Ivoire — Rassemblement Démocratique Africain, կրճատ՝ PDCI-RDA)։ 1948 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Ֆրանսիայի սենատոր[4]։

1950 թվականի հունվարի 28-ին հերթական նախընտրական արշավի ժամանակ Բուաֆլե քաղաքի մոտակայքում նրա ավտոմեքենան փչացավ, և մինչ վարորդը փորձում էր այն վերանորոգել, սենատորը հեռացավ ջունգլիներ։ Նրա ածխացած ոսկորները գտան միայն նոյեմբերին։ 1951 թվականի հուլիսին Թայմ ամսագիրը հայտնեց, որ «սենատորին կերել են իր իսկ ընտրողները»[3]։

Վիկտոր Բիական Բոդայի պատվին մարզադաշտ է անվանվել Գանոա քաղաքում[5], որտեղ հանդես է գալիս տեղի «Գանոա» ֆուտբոլային ակումբը[6]։

1993 թվականին նրա մասին գիրք է հրատարակվել «La «Disparition» du patriote ivoirien Victor Biaka Boda»[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-4eme-republique/biaka_boda_victor0253r4.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 «FRANCE: Tabled?» (անգլերեն). Time. 1951 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 «BIAKA-BODA Victor» (ֆրանսերեն). senat.fr. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Stade Victor Biaka Boda Արխիվացված 2015-09-25 Wayback Machine (անգլ.)
  6. СК «Ганьоа»
  7. La «disparition» du patriote ivoirien Victor Biaka Boda: Plaidoyer pour liberer sa depouiille mortelle (French Edition) (ֆր.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]