Վիկի, փոքրիկ վիկինգ, անգլալեզու երկրներում հայտնի է որպես Vicky the Viking, Գերմանիայում և Ավստրիայում՝ Wickie und die starken Männer(օգնություն • ինֆո) (Վիկի և ուժեղ մարդիկ), Ճապոնիայում՝ Chiisana Viking Bikke(ճապ.՝ 小さなバイキング ビッケТиисана Викунгу Биккэ), Արաբական երկրներում՝ فيكي الفايكينج: Ճապոնական մանկական անիմացիոն շարք, որն միաժամանակ ստեղծվել է Mushi Production և Zuiyo Eizo ստուդիաներում։ 78 շարքերը հեռարձակվել են Fuji Television-ում՝ 1974 թվականի ապրիլի 3-ից մինչև 1975 թվականի սեպտեմբերի 24-ը։ Մուլտֆիլմը Ռուներ Յոնսոնի համանուն հեթիաթի՝ (Vicky Viking (1963)) էկանային տարբերակն է։ 2009 թվականին մուլտֆիլմի սյուժեի հիման վրա գերմանական Rat Pack Filmproduktion-ը թողարկել է լիամետրաժ Վիկի ֆիլմը և փոքրիկ վիկինգի բյուջեն կազմել է մոտավորապես €8,000,000[1]:
Գործողությունները ծավալվում են գետի մոտ գտնվող խուլ Վիկինգ գյուղի տեղական առաջնորդ Հալվարի որդի Վիկիի շուրջ։ Չնայած նրան, որ գյուղում ապրում են շատ փոքր երեխաներ, Վիկին ցույց է տալիս իր ստեղծագործական, հնարագետ միտքը և օգնում է գյուղի բնակիչներին հաղթահարել բարդ խնդիրները։ Օրինակ, նա տարբեր սարքեր է ստեղծում, ինչպիսիք են կատապուլտները կամ փայտանյութի հորատման գործիքները և այլ օգտակար բաներ։
Վիկի, մուլտֆիլմի գլխավոր հերոսն է։ Նա մոտ 10 տարեկան է։ Շատ վախկոտ է և սարսափելի վախենում է գայլերից։ Սակայն նրա նախաձեռնող միտքը վերջիվերջո օգնում է լուծել ցանկացած խնդիր, որին նա հանդիպում է։
Հալվար, Վիկիի հայրը և գյուղի առաջնորդը։ Վնասակար մարդը, ով միշտ փորձում է ինքնուրույն լուծել խնդիրները, սակայն հետագայում սովորում է լսել Վիկիի խորհուրդները։
Ուտրոբ պապ, գյուղի ծեր վիկինգն է։ Չնայած իր տարիքին, նա այնքան էլ վերացական չի մտածում, ինչպես Վիկին։ Նա գիտի շատ լեգենդներ և սագաներ ու նրան հարգում են որպես արդար դատավոր և միջնորդ։
Ֆոքս, ամենամեծ և ամենաուժեղ վիկինգը, բայց և ամենադանդաղը։ Նա շատ մտերիմ հարաբերություններ ունի Վիկիի հետ, ինչպես իր եղբոր հետ։
Ուլմե, գյուղի առավել խելացի և կոկիկ մարդն է։ Նա իրեն համարում է բանաստեղծական հոգի և նույնիսկ իր հետ կրում է տավիղ, որով ժամանակ առ ժամանակ նվագում է։
Իլվա, Վիկիի մայրն է։ Ի տարբերություն հորը, նա միշտ աջակցում է Վիկիի խոհեմ գաղափարներին։
Իլվի, երիտասարդ աղջիկ է։ Նա Վիկիի հարևանն է և նրա լավագույն ընկերը։ Ֆիլմի գերմանական ադապտացիայում նա սիրում է իրեն։
Գիլբի, գյուղի ամենաուժեղ տղան ր Վիկիի հիմնական մրցակիցը, սակայն իր մտավոր կարողություններով զիջում է նրան։