Jump to content

Վիլեն Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Մարտիրոսյան
սեպտեմբերի 22, 1940(1940-09-22) - հուլիսի 19, 2023(2023-07-19)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Կոչումգեներալ

Վիլեն Հարությունի Մարտիրոսյան (սեպտեմբերի 22, 1940(1940-09-22), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2023(2023-07-19)[1]), խորհրդային զինծառայող, գեներալ-լեյտենանտ։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Ուկրաինայի ժողովրդական շարժման առաջնորդներից մեկը։ «Հայրենիք» քաղաքական կուսակցության նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեն Մարտիրոսյանը ծնվել է 1940 թվականին, Գանձակ քաղաքում։ 1957 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1963 թվականին՝ Կիևի կապի ռազմական ուսումնարանը, 1972 թվականին՝ Ս. Մ. Բուդյոննու անվան կապի ռազմական ակադեմիան։ 1959-1991 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, բրիգադի շտաբի պետ, առանձին գնդի հրամանատար։ 1966-1968 թվականներին եղել է Երևան քաղաքի շրջխորհրդի պատգամավոր, 1986-1988 թվականներին՝ Ռովնոյի (Ուկրաինա) քաղաքային խորհրդի պատգամավոր, 1990-1994 թվականներին` Ռովնոյի մարզային ռադայի պատգամավոր։ 1989-1991 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Ռովնոյի մարզից, նրա օգտին են քվեարկել ընտրողների 87% -ը։ Որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր՝ եղել է Վրաստանում տեղի ունեցած ողբերգության (1989 թվականի մայիս - հոկտեմբեր), Բալթյան երկրներում տեղի ունեցած իրադարձությունների (1990 թվականի հունվար - փետրվար), Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության հետևանքներն ուսումնասիրող ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովների անդամ։ Եղել է Միջտարածաշրջանային պատգամավորական խմբի համակարգող խորհրդի անդամ և ռազմական հարցերով համակարգող։

Վիլեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստեղծվել է զինծառայողների հասարակական կազմակերպություն՝ Սոցիալական պաշտպանության «Վահան» միությունը։

1989-1991 թվականներին եղել է «Ուկրաինայի ժողովրդական Ռուխ» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահի տեղակալ, ՈՒԺՀ-ի ազգությունների խորհրդի նախագահ։ 1991 թվականին Մարտիրոսյանը եղել է «Ուկրաինայի սպաների միություն» ռազմահայրենասիրական կազմակերպության կազմակերպիչներից մեկը, դարձել է նրա առաջին նախագահը, ստեղծել է ՈՒՍՄ տարածաշրջանային կազմակերպություններ Ուկրաինայի բոլոր շրջաններում։

ՈՒՍՄ-ի գործունեությունը՝ Մարտիրոսյանի գլխավորությամբ, հիմք դրեց Ուկրաինայի զինված ուժերի կազմավորման համար։ Նրա գունդը առաջինն էր, որ դուրս եկավ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ենթակայությունից և ենթարկվեց Ուկրաինայի Գերագույն ռադային՝ իր տարածքում բարձրացնելով ազգային դրոշը։ 1991-1992 թվականներին Վիլեն Մարտիրոսյանը Ուկրաինայի սպաների միության միջոցով կազմակերպեց Ուկրաինայի ժողովրդին բոլոր զինծառայողների և զինվորական ծառայության համար հավատարմության երդում տալը, ինչը նշանավորեց Զինված ուժերի կառուցման սկիզբը ՝ որպես Ուկրաինայի անկախության երաշխավոր։ Ուկրաինայի սպաների միությունը, Վ. Ա. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, մեծ ջանքեր գործադրեց նորաստեղծ Պաշտպանության նախարարությունը կադրերով ապահովելու ուղղությամբ։ 1992 թվականին Վիլեն Մարտիրոսյանը Ուկրաինայի Նախարարների կաբինետում նշանակվեց զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հանձնաժողովի նախագահ։

1998 թվականին Մարտիրոսյանն ընտրվել է «Հայրենիք» միավորման, այնուհետև` համանուն «Հայրենիք» կուսակցության նախագահ, որը կողմ էր Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների ամրապնդմանը[2]։ 2006 թվականին նա հրաժարվեց միավորել «Հայրենիք» կուսակցությունը և «Տարածաշրջանների կուսակցություն»-ը։ 2006 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայրենիք»-ը Վիլեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, «Սոցիալիստական Ուկրաինա», կուսակցությունների «Սոյուզ» և Սլավոնական կուսակցության հետ միասին ստեղծեցին «Հանուն միության» ընտրական դաշինքը[3]։ Մարտիրոսյանը «Հանուն միության»[4] դաշինքի ցուցակում երրորդն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Перестало битися серце першого Голови Спілки офіцерів України Вілена МАРТИРОСЯНА
  2. В Україні зареєстровано 14 проросійських партій — Новини — Український тиждень, Тиждень.ua
  3. Повнотекстовий документ
  4. «http://www.cvk.gov.ua/pls/vnd2006/W6P406?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]