Վիգեն Քոչարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիգեն Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (մայիսի 4, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-1993 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
- 1993-1996 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 42 գիտական աշխատությունների հեղինակ։
- 1999 թ. - մասնակցել է ԱՄՆ Բերկլիի համալսարանի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին[1]։
- 2000 թ. - սովորել է Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) Սամանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում։
- 2001 թ. - եղել է Քեմբրիջի համալսարանի հրավիրված հետազոտող։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996-2006 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ։
- 1998-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն։
- 1999-2003 թթ. - ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ։
- 2001-2015 թթ. - Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ։
- 2004-2008 թթ. - Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ։
- 2006-2015 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ։
- 2008-2015 թթ. - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության փոխնախագահ։
- 2015 թ. ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ[2]։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։ Անկուսակցական է։