Jump to content

Վիբորգի տրամվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիբորգի տրամվայ
Տեսակտրամվայի համակարգ
ԿառավարիչՎիբորգի տրամվայ
Երկիր Ֆինլանդիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ՔաղաքՎիբորգ
Բացման տարեթիվսեպտեմբերի 28, 1912
Երկաթուղագծի լայնություն1000 մմ
 Tram transport in Vyborg Վիքիպահեստում

Վիբորգյան տրամվայ, տրամվայի համակարգ, որը գործել է Վիբորգում 1912 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 1957 թվականի ապրիլի 1-ը։

Ռուսական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրովսկի պողոտայում
  • 1912 թվականի սեպտեմբերի 28 - երթևեկության բացում Պապուլա - Աբոսկի կամուրջ 2,522 կմ երկարությամբ գծով,
  • 1912 թվականի հոկտեմբերի 13 - երկրորդ գծի բացում,
  • 1912 թվականի դեկտեմբերի 5 - երթևեկության բացում Աբոսկի կամուրջ - Նեյտսյուտնիեմի գծով 1.1481 կմ երկարությամբ։

Ֆիննական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ռատուշայի հրապարակ։ Շրջադարձ Հյուսիսային Պատվարի փողոցից
  • 1920 թվականին Վիբորգում տեղի ունեցավ Ֆինլանդիայում տրամվայի ամենամեծ վթարը, երբ կտրուկ վայրէջքի շրջադարձի պահին երկու վագոն դուրս եկան ռելսերից, որի հետևանքով հինգ մարդ զոհվեց, և առնվազն տասը մարդ վիրավորվեց,
  • 1922 թվականի նոյեմբեր - երթուղային ցանցի ընդլայնում,
  • 1926 թվականի սեպտեմբեր - երթուղային ցանցի ընդլայնում,
  • 1937 թվականի հոկտեմբեր - երթուղային ցանցի ընդլայնում,
  • 1939 թվականի դեկտեմբերի 1 - խորհրդային ռազմաօդային ուժերի կողմից Վիբորգի ռմբակոծության հետևանքով շահագործման դադարեցում[1],
  • 1939 թվականի դեկտեմբերի 16 - շարժման վերականգնում[1],
  • 1939 թվականի դեկտեմբերի 23 - նահանջի ժամանակ ֆինների կողմից քաղաքային տնտեսության ավերման հետևանքով շահագործման դադարեցում[1],
  • 1940 թվականի մարտի 13 - Վիբորգը գրավվեց խորհրդային զորքերի կողմից։
Տորկելսկի փողոցում
Վիբորգի տրամվայի դեպոն
  • 1940 թվականի մայիս - կազմակերպվեց Վիբորգի տրամվայի վարչությունը,
  • 1940 թվականի օգոստոսի 22 - երթևեկության բացում Կայարան - Պապուլա - Հրշեջ հրապարակ և Կայարան - Լենինի անվան բանավան,
  • 1941 թվականի գարուն - երթևեկության բացում Ամրոց - Հրշեջ հրապարակ գծի վրա,
  • 1941 թվականի օգոստոս – երթևեկության դադարեցում Ֆիննական բանակի կողմից Վիբորգի գրավման հետևանքով[1]։

Ռազմական ֆիննական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինգրադյան մայրուղում
  • 1943 թվականի մայիսի 5 - երթևեկության վերականգնում[1],
  • 1944 թվականի հունիսի 15 - Կարմիր բանակի կողմից Վիբորգի գրոհման հետևանքով երթևեկության դադարեցում[1]։

Հետպատերազմական խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1946 թվականի սեպտեմբերի 21 - երթևեկության վերականգնում,
  • 1947 թվականի հուլիս - շահագործման հանձնվեց քաղաքային տրամվայի երկրորդ հերթը՝ Վիբորգ — Ամրոցային կամուրջ — Հոսպիտալային փողոց — Սորվալի երկու կիլոմետրանոց գիծը[2],
  • 1948 թվականի հունիս - սկսվեց տրամվայի երրորդ հերթի (երկաթուղային կամրջի հետևի գծի) վերականգնումը,
  • 1952 թվականի օգոստոս - շահագործման հանձնվեց 0.8 կմ երկարությամբ գիծ դեպի Հյուսիսային բանավան[2],
  • 1953 թվական - դեպոյում կառուցվում է ինքնագնաց ձյուն մաքրող մեքենա,
  • 1954 թվական - վերակառուցվեց տրամվայի գիծը Վիբորգի ամրոցի տարածքում։ Պիոներական և Ամրոցային փողոցների երկայնքով գիծը վերացվեց, ինչը վերացրեց ձմռանը Ամրոցային բլրի բարդ տարածքում վագոնների շահագործման վտանգը։ Նոր գիծը, հնի փոխարեն, կառուցվեց ծոցի երկայնքով, հյուսիսային ափով, Լենինի պողոտայից մինչև Ամրոցային կամուրջ։ 45 օրվա ընթացքում դեպոյի աշխատակիցների նախաձեռնությամբ, առանց լրացուցիչ միջոցներ ներգրավելու, կառուցվեց 650 մետր նոր գիծ,
  • 1954 թվականի հունիսի 7- վերակառուցման ավարտ,
Տրամվայի գծերի սխեման 1930 -ականներին
  • 1954 թվականի ամառ. Սկսվեց շրջանառության օղակաձև երթուղու կառուցումը հիվանդանոցի և կաթի գործարանի մոտ[2]։ Միաժամանակ սկսվեց որոշ վագոնների միակողմանի կառավարման վերակառուցումը։ Վագոնները հագեցած էին տրամվայի վագոնավարների խցիկներով և ունեին ուղևորների նստելու աստիճաններ միայն աջ կողմից,
  • 1954 թվականի նոյեմբեր - կաթի գործարանի մոտ օղակաձև երթուղու կառուցման ավարտը[2],
  • 1954 թվականի վերջ սկսվում է ուղեբաժանի կառուցումը Բատալիոնայա փողոցում[2],
  • 1955 թվականի հունիս սկսվում է տաղավարների կառուցումը կանգառներում, իրականացվում է ճանապարհային տնտեսության վերակառուցումը՝ քայքայված խճաքարե հիմքը փոխարինվեց նոր փայտակոճա-ավազային հիմքով։ Տեղադրվում են Լենինգրադի տերմիտա-սլաքային գործարանի արտադրության նոր սլաքներ։ Երկարացվեց երկկողմանի ուղեհատվածը` կոմունալ բանկից մինչև Շուկայի հրապարակ,
  • 1957 թվականի փետրվար. Որոշում կայացվեց դադարեցնել տրամվայի երթևեկությունը՝ տրամվայի տնտեսության ցածր հզորության և տեխնիկական հետամնացության պատճառով՝ «Երթուղիների ընդհանուր երկարությունը ընդամենը 12 կմ էր, որի ավելի քան 60%-ը ենթակա էր փոխարինման, քարշային ենթակայանը պիտանի չէր հետագա շահագործման համար, տրամվայի տնտեսության շահագործումից տարեկան վնասը կազմում էր 500 հազար ռուբլի. Տրամվայի տնտեսությունը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ վերակառուցման համար և խոչընդոտում է մեքենաների տեղաշարժը Վիբորգի նեղլիկ փողոցներում, Ամրոցային կամրջի ծրագրված վերակառուցումը կհանգեցներ կենտրոնի և շրջանային հիվանդանոցի միջև տրամվայի հաղորդակցության երկար ընդհատմանը»[2],
  • 1957 թվականի ապրիլի 1[2] – երթևեկության դադարեցում։
Հուշարձանի մուտքը
Հուշարձանի կողային տեսարան

Վիբորգի տրամվայի վերջին ռելսերը շուկայից մինչև Մարտկոցային լեռան հատված հանվեցին 1957 թվականի հուլիսի 10 -ին։ Սակայն Ամրոցային փողոցում երկար ժամանակ պահպանվել էին տրամվայների երեք ռելսեր դիտանցքների մոտ, պահպանվել էին նաև դեպոյից նախկին ելքի երկաթուղու ռելսերը։ Լապենրանտա քաղաքի (Ֆինլանդիա), Հարավային Կարելիայի թանգարանում, գտնվում է 1939 թվականի սեպտեմբեր ամսվա Վիբորգի մակետը, որտեղ պատկերված է այդ ժամանակվա տրամվայները աշխատանքի պահին։

2018 թվականին Վիբորգի տրամվայի հուշարձանը տեղադրվեց փոքրիկ եռանկյունաձև պուրակում, որը Բանկային անցման կողմից առանձնացված է Թատերական հրապարակի հիմնական մասից՝ մակետը բնական չափերի էր, որտեղ տեղադրված էին վագոնավարի և անտոմս տղայի արձանները։ Դրա հետ կապված պուրակը կոչվել է Տրամվայի։ Հուշարձանը տեղադրված է Վիբորգի տրամվայի նախկին դեպոյից վերցված պատմական ռելսերի վրա։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рикхеден П. Выборгский трамвай: в память о финско-шведско-советском трамвае в Выборге. 1912-1957 / Пер. со швед. Н.А. Асеева; под ред. А.А. Сырова. — СПб: Издательский дом «Инкери», 2019. — 176 с. — ISBN 978-5-6041918-9-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Выборгский трамвай / Viipurin raitiovaunut
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «История Выборгского трамвая». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]