Վերֆելի փողոց (Երևան)
Արտաքին տեսք
Ֆրանց Վերֆել | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Ծովակալ Իսակովի պողոտա |
Ավարտ | Այասի փողոց |
Վերֆելի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Կիլիկիա թաղամասում։ Սկսվում է Ծովակալ Իսակովի պողոտայից, ձգվում հյուսիսարևմտյան ուղղությամբ, հասնում Այասի փողոց։
Նախկինում կոչվել է. սկզբում՝ խորհրդային օդաչու Իվան Կոժեդուբի պատվին՝ Կոժեդուբի փողոց, այնուհետև՝ Կիլիկիայի 6-րդ փողոց։