Վերցինգետորիքսի հուշարձան
Վերցինգետորիքսի հուշարձան | |
---|---|
Տեսակ | քանդակ և հուշարձան |
Քանդակագործ | Aimé Millet? |
Ճարտարապետ | Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ |
Ստեղծում | 1865 |
Ստեղծման երկիր | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Բնակավայր | Ալիզ-Սենտ-Ռեն[1] |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | պղինձ, sheet metal?, granite? և քար |
Մակագրություն | La Gaule unie, formant une seule nation, animée d'un même esprit, peut défier l'univers[2] և Napoléon III, empereur des Français, à la mémoire de Vercingétorix |
Ներկա վիճակ | Ընդգրկված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում |
պատկերված են
| |
Statue de Vercingétorix (Alise-Sainte-Reine) Վիքիպահեստում |
Վերցինգետորիքսի հուշարձան (անգլ.՝ Vercingétorix monument), գալերի ցեղապետ Վերցինգետորիքսի պատվին կանգնեցված քանդակային հուշարձան։ Համարվում է Ֆրանսիայի՝ պատմական մեծարժեք հուշարձաններից մեկը[3]։
Մ․թ․ա․ I դարում Գալլիան ներքաշվել էր Գալլական պատերազմների մեջ ընդդեմ Հռոմեական կայսրության, որի լեգեոնները գտնվել են Հուլիոս Կեսարի հրամանատարության ներքո։ Գերգովիայի ճակատամարտում հաղթելուց հետո գալլական միացյալ բանակը Վերցինգետորիքսի գլխավորությամբ պարտություն է կրել Ալեզիայի ճակատամարտում, որից հետո Գալլիան դադարել է անկախ լինելուց ու վերածվել Հռոմեական կայսրության գավառի։
Ալեզիայի ճակատամարտի ենթադրական վայրում՝ արևելյան Ֆրանսիայի Բուրգունդիա պատմական տարածքի Կոտ դ'Օր դեպարտամենտի Ալիզ-Սենտ-Ռեն քաղաքի մոտ՝ Օսուա լեռան գագաթին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը 1865 թվականին հուշարձան է տեղադրել (քանդակագործ Էմե Միլլե)։ Յոթ մետր բարձրությամբ այդ հուշարձանով կայսրը ոգեկոչել է Վերցինգետորիքսին՝ որպես գալլական ինքնության խորհրդանիշի։ Ճարտարապետն Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկն է[4], որը հուշարձանի պատվանդանին փորագրել է Հուլիոս Կեսարի խոսքերը․
La Gaule unie
Formant une seule nation
Animée d'un même esprit,
Peut défier l'Univers.(Դաշնակից գալերը,
մեկ ժողովուրդ կազմելով,
համընդհանուր ոգով առաջնորդվելով,
կարող են ընդդիմանալ տիեզերքին)
-
Հուշարձանը հեռվից
-
Հուշարձանի՝ քանդակային վերնամասը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Hirtius A., Caesar G. I. De Bello Gallico (լատ.) — Gaius Iulius Caesar, 0058.
- ↑ Ministry of Culture, Mérimée Mérimée|PA21000061|PA21000061 Vercingétorix Monument
- ↑ Statue of Vercingetorix Արխիվացված 2007-03-10 Wayback Machine, Art and Architecture, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերցինգետորիքսի հուշարձան» հոդվածին։ |
|