Վերելակ
Արտաքին տեսք
Վերելակ, ընդհատ գործողության ստացիոնար վերահան, որի խցիկը կամ պլատֆորմը շարժվում են ուղղաձիգ՛ բոլոր կողմերից ցանկապատված հորանում տեղադրված կոշտ ուղղորդիչներով։ Տարբերում են 320-2400 կիլոգրամ բեռնունակությամբ մարդատար (սովորական, արագընթաց, հիվանդանոցային) և մինչև 10 տոնա բեռնունակությամբ բեռնատար (ընդհանուր նշանակման և հատուկ) վերելակներ։ Մարդատար վերելակի սխեման է՝
- մեքենայական խուց,
- կարապիկ,
- աշխատանքային ճոպաններ,
- կախոց,
- որսիչներ,
- խցիկ,
- կողմնատար,
- ծայրակալ,
- հորան,
- խցիկի ուղղորդիչներ,
- հակակշռի ուղղորդիչներ,
- ․ հակակշիռ,
- բուֆեր,
- մերձափոս,
- ձգիչ ճախարակ,
- արագության սահմանափակիչի ճոպան,
- արագության սահմանափակիչ,
- մագնիսական կայան
Վերելակի արագությունը 0,5-4 մետր վայրկյան է (եզակի կոնստրուկցիաներում՝ 7 մետր վայրկյան), բեռնատարինը՝ 0,18-1,5 մետր վայրկյան։ Վերելքի բարձրությունը 150 մետր է և ավելի։ Վերելակի նախատիպերը գոյություն են ունեցել Հին Հռոմում դեռես մեր թվարկությունից առաջ 1-ին դարում։ Ռուսաստանում առաջին մարդատար վերելակները կառուցվել են 18-րդ դարի կեսերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 400)։ |