Վերամբարձ ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուժեր, որոնք ազդում են ինքնաթիռի թևի վրա՝ թռիչքի ժամանակ
Հոսքի ժամանակ թևի պրոֆիլը[1]

Վերամբարձ ուժ —ընդհանուր աերոդինամիկ ուժեր,հեղուկում կամ գազային միջավայրում այն ուղղահայաց է շարժվող մարմնի արագության վեկտորին, առաջանում է մարմնի շուրջ հոսքի անհամաչափության հետևանքով։ Ընդհանուր աերոդինամիկ ուժը թևի պրոֆիլի վրա ազդող ճնշման ինտեգրալն է։

որտեղ՝

  • Y — վերամբարձ ուժ,
  • P — քարշանք,
  •  — պրոֆիլի սահման,
  • p — ճնշում,
  • n — պրոֆիլին նորմալ(ուղղահայաց՝ շոշափման կետով անցնող ուղիղ գծի մակերևույթի նկատմամբ)

Համաձայն Ժուկովսկու թեորեմի վերամբարձ ուժը համեմատական է միջավայրի խտությանը, հոսքի և հոսքի շրջապտւյտի արագությանը։ Վերամբարձ ուժի առաջացումը բացատրվում է հետևյալ կերպ՝ իներցիայի և մածուցիկության առկայության պայմաններում թևի շուրջ հոսող գազի ոչ զրոյական գրոհի անկյան տակ գազի հոսքը արագանում է՝ իներցիան հաղթահարելով, որպեսզի հասնի «վազող» թևի մակերևույթին, իսկ հակառակ կողմից սեղմվում է վազող մակերևույթի ազդեցության տակ։ Այդ ամենի ելնելով ստանում ենք վերամբարձ ուժի հետևյալ բաղադրիչները․

  • գազի հոսքի ուղղության փոփոխություն և հոսքի արագության մեծացում մի կողմում, և դանդաղեցում մյուս կողմում, վերամբարձ ուժի հավասարակշռման՝ իմպուլսի պահպանման օրենքին համապատասխան։
  • ճնշման տարբերություն՝ թևի մի կողմում նոսրացման և մյուս կողմում սեղմամբ պայմանավորված առաջանում են ուժեր, որոնք ուղղված են գրոհի անկյան դրական կողմը։

Արագության դաշտերի արագության, իներցիայով ճնշման և միջավայրի մածուցիկության վերաբերյալ ավելի մանրամասն հնարավոր է իմանալ Բեռնուլիի և Նավիե-Ստոքսի հավասարումների նկարագրություններում։ Եթե օդի հոսքի արագությունը թևի վրա ավելի մեծ է, քան թևի ներքևի օդի հոսքի արագությունը, ապա Բեռնուլիի օրենքի համաձայն այն հանգեցնում է ճնշման անկմանը ։ Վերամբարձ ուժը կարող եք հաշվել բանաձևով՝ , որտեղ ՝ օդի խտություն, ՝ թևի մակերես։ Նշելով օդի հոսքի արագությունը թևի նկատմամբ՝ և հոսքի շրջապտույտի արագությունը՝ , կստանաք , , ՝ Ժուկովսկու բանաձև[2].

Վերամբարձ ուժի գործակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերամբարձ ուժի գործակից— անչափելի մեծություն, վերամբարձ ուժի բնութագրիչ՝ թևի որոշակի պրոֆիլի դեպքում, հայտնի գրոհի անկյան պայմաններում։ Գործակիցը որոշվում է փորձարկման ճանապարհով՝ աերոդինամիկ խողովակի օգնությամբ, կամ էլ Ժուկովսկիի թեորեմի միջոցով։

XIII դարում արդեն Ջոն Սմիթոնը հաշվել է վերամբարձ ուժի ուղղման գործակիցը՝ վերամբարձ ուժի հաշվարկման բանաձևի համար։ Բանաձևը ունի հետևյալ տեսքը[3]՝:

որտեղ՝

 — վերամբարձ ուժ (Н),
 — վերամբարձ ուժի գործակից, կախված է գրոհի անկյունից (տարբեր պրոֆիլ ունեցող թևերի համար որոշվում է փորձնական ճանապարհով)
 — օդի խտությունը թռիչքային բարձրության վրա (կգ/մ³),
 — հոսքի արագությունը (մ/վ),
 — բնութագրող մակերես (մ²).

Հաշվարկի բանաձևը նման է վերոհիշյալ բանաձևին, միայն այն տարբերությամբ, որ այս դեպքում կիրառվում է ցանկացած դիմադրության գործակից վերամբարձ ուժի գործակցի փոխարեն։

ՈՒղղման գործակիցը, որի արժեքը Սմիթոնի հաշվարկով կազմում էր 1,005, կիրառվել է ավելի քան 100 տարի, և միայն Ռայթ եղբայրների փորձը ցույց տվեց, որ վերամբարձ ուժը, որը ազդում է սավառնակի վրա, քիչ է հաշվարկված, և ուղղեցին «Սմիթոնի գործակիցը», հասցնելով 1,0033-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Airflow across a wing» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  2. Кабардин О. Ф., Орлов В. А., Пономарева А. В. Факультативный курс физики. 8 класс. — М.: Просвещение, 1985. — Тираж 143 500 экз. — С. 151—152.
  3. Clancy L. J. Aerodynamics, Section 4.15

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]