Վերաբերության խնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերաբերության խնդիր, բայական անդամի լրացում, նախադասության երկրորդական անդամ, անուղղակի խնդիր[1]։ Վերաբերության խնդիրը ցույց է տալիս այն առարկան , որի մասին խոսվում կամ մտածվում է։Վերաբերության խնդիրը ցույց է տալիս այն առարկան,որի վերաբերմամբ կատարվում է գործողությունը։

Արտահայտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանում է ու՞մ մասին, ինչի՞ մասին, ու՞մ վերաբերյալ, ինչի՞ շուրջ, ու՞մ հասցեին, ումի՞ց, ինչի՞ն հարցերին։ Նախադասության մեջ արտահայտվում է ՝

  • բացառական հոլովով․ Մենք խոսեցինք ամեն ինչից, բացի ամենակարևորից՝ մեր գործից։
  • սեռական- տրական հոլովով և մասին, վերաբերյալ, հասցեին, շուրջ կապերով․ Ես կմտածեմ քո ասածի մասին։Որոշ հարցերի շուրջ բանավեճ ծավալվեց[2]։
  • Ծանոթություն* Վերաբերության խնդիրը բացառական հոլովով այլ անդամներից տարբերելու համար պետք է փոխարկել մասին կապով արտահայտված տարբերակի․ Նրանք բամբասում էին մեզնից→Նրանք բամբասում էին մեր մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Զաքարյան, Յու․ Ավետիսյան, Շարահյուսություն, Երևան, 2009
  2. Լ․ Եզեկյան, Ժամանակակից Հայոց լեզու, Երևան, 2005