Վարունա (հնդ Varuna), Ինդրայի հետ երկրորդ մեծագույն աստվածը վեդայական կրոնում։ Համարվել է աշխարհի արարողն ու խնամակալը, համաշխարհային կարգուկանոնի, ճշմարտության, արդարության, բարոյականության հովանավորողը, մեղսագործների ահեղ դատավորը։Բուդդայական կրոնի տարածմամբ Վարունան աստիճանաբար կորցրել է առաջնակարգ դիրքն աստվածների պանթեոնում և դարձել ջրային տարերքի աստվածություն։ Ուսումնասիրողները Վարունա անունը համադրում են խեթական ծովերիաստված Արունայի և հին հունական երկնքի աստված Աբանոսի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 350)։