Վարդան Վանատուրը ծնվել է 1937 թվականի հունվարի 14-ին, Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանիԿուլիկամ գյուղում։ 1952 թվականին ընդունվել և 1955 թվականին ավարտել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Ախալքալաքի գյուղատնտեսական ինստիտուտը, 1967 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության հայկական բաժինը։ Վանատուրն աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարության «Ավտոմեքենա և ճանապարհ», Երևանի էլեկտրալամպերի գործարանի «Իլյիչի լամպեր», Երևանի բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» բազմատպաքանակ թերթերի խմբագրություններում։ Աշխատել է «Լույս» և «Սովետական գրող» (1975) հրատարակչություններում։ Հեղինակել է «Ասք գրոց» պոեմը[1][2]։