Վարդան Գևորգյան (քաղաքական գործիչ)
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վարդան Գևորգյան | |
---|---|
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Գևորգյան Վարդան Ֆերդինանտի (1966թ., ք. Սիսիան), ՀՅԴ կուսակցության անդամ, քաղաքական գործիչ
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Գևորգյանը ծնվել 1966թ.-ին Սիսիան քաղաքում։
Երբ ժայթքեց 88-ի Ղարաբաղյան հզոր շարժումը, Վարդան Գևորգյանը չէր կարող միայն կողքից դիտողի դերում լինել։ Շարժման առաջին օրերին, երբ ժողովրդի մեծ մասը դեռևս հավատում էր, որ Մոսկվան դրական լուծում կտա հարցին, քչերն էին գիտակցում, որ միայն զենքով և ուժով կարելի է Ադրբեջանին արդարություն ու խաղաղություն պարտադրել։ Վարդան Գևորգյանն այդ քչերից մեկն էր։
1988թ.-ին Վարդան Գևորգյանը մտավ Սիսիանի կամավորական ջոկատ։ 1990թ.-ից նա դարձավ ՀՀ հատուկ գնդի` Սիսական ջոկատի մարտիկ։ Նույն թվականին անդամագրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, այն միակ քաղաքական ուժին, որն իր բոլոր հնարավորությունները նետել էր պատերազմի դաշտ։ Իր մարտական ընկերների հետ միասին են անցել ռազմադաշտի տարբեր ուղղություններով։ Նրա ստացած պարգևներն ու շքանշանները մարտական կենսագրության վկայականն են։
1997թ.-ից բնակության է տեղափոխվել մայրաքաղաք Երևան, սակայն հարազատ Սյունյաց աշխարհի հետ նրա անմիջական կապը երբեք չի դադարել։
Վարդան Գևորգյանը հետպատերազմյան տարիներին զբաղվել է գործարարությամբ՝ ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելով գործազրկության վհատեցնող թվեր գրանցող մեր երկրում։
Վարդան Գևորգյանն ամուսնացած է, ունի երեք զավակ, որոնց մեծացրել ու դաստիարակել է որպես իսկական հայ երիտասարդներ, որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ։
Չնայած ոչ երիտասարդ տարիքին՝ 2016թ.-ի ապրիլին Վարդան Գևորգյանն ընկերների հետ մեկ անգամ էլ մարտադաշտում հայտնվեց, երբ Ադրբեջանը կրկին պատերազմական գործողություններ ծավալեց Արցախի սահմաններին։ Գնաց, որ իր մարտական փորձով օգնի, թիկունք կանգնի մեր հերոս զինվորներին, իսկ տեղն եկած պահին առաջ անցնի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1. «Արիության համար» մեդալ
2. «Վազգեն Սարգսյան» մեդալ
3. «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալ
4. «Ազատագրում» մեդալ
5. «Մայրական երախտագիտության» մեդալ
6. «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան
7. «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ