Վարդան Գևորգյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Լեռնաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Վարդան Շմավոնի Գևորգյան (մարտի 13, 1963, Լեռնաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի գործիչ, Քաջարանի քաղաքապետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1985 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը՝ լեռնային ինժեների մասնագիտությամբ, օգտակար հանածոների հանքավայրերի հետախույզ-տեխնոլոգի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985-1989 թթ. - աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես էքսկավատորի մեքենավար։
- 1989-1991 թթ. - ՀԼԿՄ Կապանի շրջկոմ Քաջարանի քաղաքային կոմերիտական երիտասարդական միության նախագահ։
- 1993-1995 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 1995-1996 թթ. - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստորգետնյա հանքուղու պետի տեղակալ։
- 1996-2002 թթ. - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արհկոմի նախագահ։
- 2002 թ. ընտրվել, 2005 թ., 2008 թ., 2012 թ. վերընտրվել է Քաջարանի քաղաքապետի պաշտոնում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ Քաջարանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Ամուսնացած է ունի երեք զավակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիության մեդալ (2010)[1],
- Անանիա Շիրակացու մեդալ (2008)[2],
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2005),
- «Ադմիրալ Իսակով» մեդալ (2008),
- Երկրապահ Կամավորների Միության «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ և պատվոգիր (2005),
- «Մայրական երախտագիտություն» մեդալ (2007),
- Արծիվ մահապարտների միություն «Վազգեն Սարգսյան» շքանշան (2008),
- Փրկարար ջոկատի հարամանատարի «Փրկարար» կրծքանշան (1988)։
- Ունի կապիտանի զինվորական կոչում։
Նախորդող - |
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյան 2002 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |