Վարդան Ակունց
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1937[1] (86 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960) |
Մասնագիտություն | ալերգաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2000) և պրոֆեսոր (2003) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Վարդան Բագրատի Ակունց (դեկտեմբերի 10, 1937[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ալերգաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2003)։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ալերգաբան (1969 թվականից), «Առողջ սերունդ» բժշկաէկոլոգ. թերթի գլխավոր խմբագիր (1993 թվականից), «էկո-ծիլ» բժշկաէկոլոգ. բարեգործական ընկերության հիմնադիր-նախագահ (1993 թվականից)
Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Կառլեն Ակունցի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1968 թվականից աշխատել է Երևանի բժշկական հոսպիտալային մանկաբուժության ամբիոնին կից ԳՀԼ-ում, 1969 թվականից՝ Հանրապետական մանկական ալերգաբանական կենտրոնի հիմնադիր ղեկավար, 1989-1993 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ կլինիկական ալերգաբանության լաբորատորիայի, 1993 թվականից՝ ԱԱԻ կլինիկական ալերգաբանության ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 1997 թվականից՝ «Հանքավան» բարձրլեռնային վերականգնողական կենտրոնի հիմնադիր-ղեկավար։
1993 թվականից եղել է «Առողջ սերունդ» բժշկաէկոլոգիական թերթի գլխավոր խմբագիրը, 1993 թվականից՝ «էկո-ծիլ» բժշկաէկոլոգ. բարեգործական ընկերության հիմնադիր-նախագահ, 1969 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ալերգաբան, 2001 թվականից՝ ՌԴ բնական գիտությունների, 2001 թվականից՝ էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների անդամ։
Աշխատանքները վերաբերում են երեխաների և մեծահասակների բրոնխային հեղձուկի համաճարակաբանության, պատճառագիտության, ախտորոշման, բուժման հարցերին, հղի կանանց դեղային ալերգիաների հաճախականությանը և կլինիկական առանձնահատկություններին[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)
- Ռուսաստանի Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=577
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|