Վարդան Ակունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վարդան Ակունց
Ծնվել էդեկտեմբերի 10, 1937(1937-12-10) (81 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունալերգաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2000) և պրոֆեսոր (2003)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Վարդան Բագրատի Ակունց (1937, դեկտեմբերի 10, Գորիս), հայ ալերգաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2003

Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Կառլեն Ակունցի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1968 թվականից աշխատել է Երևանի բժշկական հոսպիտալային մանկաբուժության ամբիոնին կից ԳՀԼ-ում, 1969 թվականից՝ Հանրապետական մանկական ալերգաբանական կենտրոնի հիմնադիր ղեկավար, 1989-1993 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ կլինիկական ալերգաբանության լաբորատորիայի, 1993 թվականից՝ ԱԱԻ կլինիկական ալերգաբանության ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 1997 թվականից՝ «Հանքավան» բարձրլեռնային վերականգնողական կենտրոնի հիմնադիր-ղեկավար։

1993 թվականից եղել է «Առողջ սերունդ» բժշկաէկոլոգիական թերթի գլխավոր խմբագիրը, 1993 թվականից՝ «էկո-ծիլ» բժշկաէկոլոգ. բարեգործական ընկերության հիմնադիր-նախագահ, 1969 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ալերգաբան, 2001 թվականից՝ ՌԴ բնական գիտությունների, 2001 թվականից՝ էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների անդամ։

Աշխատանքները վերաբերում են երեխաների և մեծահասակների բրոնխային հեղձուկի համաճարակաբանության, պատճառագիտության, ախտորոշման, բուժման հարցերին, հղի կանանց դեղային ալերգիաների հաճախականությանը և կլինիկական առանձնահատկություններին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005