Վասիլի Դիկով
Վասիլի Դիկով | |
---|---|
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1937 |
Վախճանի վայր | Նովոչերկասկ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պոեզիա |
Վասիլի Իվանովիչ Դիկով (ռուս.՝ Василий Иванович Диков, 1874, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - 1937, Նովոչերկասկ), ռուս բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Իվանովիչ Դիկովը ծնվել է Նովոչերկասկում` Դոնի կազակների ընտանիքում։ Ավարտել է քաղաքային ծխական դպրոցը, այնուհետև Վոյկա Դոնսկի շրջանային վարչությունում աշխատել է որպես գրագիր։ 1898 թվականին ավարտել է Նովոչերկասկի կազակական ուսումնարանը, ծառայել որպես սպա։
Այդ տարիներին արդեն սկսել է գրել բանաստեղծություններ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման բնությունն էր, դոնի կազակները, կազակների կյանքը։ Այդ ժամանակահատվածում նա գրել է «Դեպի Դոն», «Ձմեռային ամառ», «Դոնին», «Տափաստանային արծիվ», «Հարազատ Դոնին», «Դոնչակ» և այլ բանաստեղծություններ։
1909 թվականին Նիկոպոլ քաղաքում հրատարակվել է բանաստեղծությունների իր առաջին գիրքը` «Որսի նկարներ»։ Վիկտոր Իվանովիչ Դիկովը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Նախքան պատերազմը Նովոչերկասկում հրատարակվել է նրա երկրորդ գիրքը` «Նովոչերկասկի ալմանախը»։
1918 թվականին Դիկովը պատրաստվում է հրապարակել «Որսորդական նկարներ» գրքի երկրորդ տարբերակը, սակայն գիրքը երբեք չի հրապարակվել։ 1920 թվականին բանաստեղծն ընկել է Նովոչերկասկի բանտ, որտեղ անցկացրել է կես տարի` սպասելով, որ իրեն գնդակահարելու են, սակայն ազատ է արձակվել։ Ազատությունից հետո ապրել է պատահական եկամուտներով։ 1921 թվականից եղել է Նովոչերկասկի գեղարվեստական ստուդիայի ադմինիստրատոր մարտանկարիչ Միտրոֆան Բորիսովիչ Գրեկովի մոտ։ 1937 թվականին գնդակահարվել է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля — Дон, степь да воля. Ростов н/Д, 2014. с. 207-208, 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0