Jump to content

Վասակ Պահլավունի (սպարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասակ Պահլավունի (այլ կիրառումներ)
Վասակ Պահլավունի
Վասակ Հոլում
Հայոց սպարապետ
11-րդ դար
Բջնիի իշխան
Նիգի իշխան
 
Ազգություն հայ
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր 1021(1021)
Վախճանի վայր Սերկևիլ լեռ, Քասաղ գետի ափին
Դինաստիա Պահլավունիներ
Հայր Գրիգոր Պահլավունի (Համզա)
Մայր Շուշան Պահլավունի
Ամուսին (անանուն)՝ Ալուզի դուստրը
Զավակներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի և Աբուղամր Պահլավունի

Վասակ Պահլավունի, Վասակ Հոլում (անհայտ - 1021), Հայոց սպարապետ։

Գրիգոր Համզեի և Շուշանի որդին։ Հայոց իշխանաց իշխան, Վահրամ Պահլավունու եղբայրը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու հայրը։

Տիրել է Բջնիին և Նիգ գավառին։ 1021 թվականին, երբ Ատրպատականից Հայաստան ներխուժած դելմիկները (իրականում՝ վերջիններիս մոտ ծառայության անցած թուրքեր) ավերել են երկիրը, Վասակ Պահլավունին, առանց սպասելու բոլոր ուժերի համախմբմանը, մոտ 500 հեծյալով թշնամուն ճակատամարտ է տվել Քասաղ գետի ափին, Սերկևիլ կոչված լեռան մոտ։ Անհավասար մարտում Վասակ Պահլավունուն հաջողվել է ծանր կորուստներ պատճառել թշնամուն և նրան հարկադրել նահանջի։ Մարտում Վասակ Պահլավունու ցուցաբերած քաջությունը և հերոսական մահը տեղիք են տվել նրա մասին ավանդախառն պատմությունների հյուսմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 290