Jump to content

Վան Գոգի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Գոգի ախտանիշ
Տեսակփսիխոպաթոլոգիական համախտանիշներ
Անվանվել էՎինսենթ վան Գոգ

Վան Գոգի համաշտանիշ (Abram H.S., 1966), ինքնանդամահատության տերմին, որը կարելի է կապել տձևության մոլուցքների, մարմնի պատկերի խախտման կամ փսիխոզի/մտագարություն/ կամ Լեշ-Նիհենի համատանիշի բաղադրիչի հետ[1] (օրինակ՝ վերջույթների անդամահատում, աչքի անխաթար վիրահատում[2]

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համախտանիշն անվանվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի պատվին։ 1888 թվականին Վինսենթը տեղափոխվում է Ֆրանսիայի հարավ՝ Առլ, որտեղ ձևավորվում է նրա յուրահատուկ ոճը։ Նա սիրում էր այնտեղի մարդկանց, լանդշաֆտը, լույսերը, որոնք էլ պայծառ ու ջերմ գույներով պատկերել է բնանկարներում։ Առլում նրա առաջին քայլը մի փոքրիկ տուն գտնելն էր և արվեստանոց հիմնելը, որը նրան արժենում էր մասական 15 ֆրանկ։ Նա պլանավորում էր ուրիշ նկարիչ գտնել, ով կապրեր և կստեղծագործեր նրա հետ մեկտեղ։

1887 թվականին Պոլ Գոգենը տեղափոխվել էր Փարիզ, որտեղ էլ ծանոթացել էր Վան Գոգի եղբոր՝ Թեոյի հետ։ Վերջինս ծանոթացնում է Վան Գոգին և Պոլ Գոգենին։ Վան Գոգը շատ էր հարգում Պոլ Գոգենին և նրան կատարյալ թեկնածու էր համարում նրան իր հետ Առլում ստեղծագործելու համար։

Թեոյի հորդորներից հետո հոկտեմբերի 23-ին Գոգենը ժամանում է Առլ, որտեղ առավոտյան դեղին տան շեմին սպասում էր նրան Վինսենթը։ Նկարիչները շատ լավ էին համատեղում՝ նրանք ուտում, խմում և ստեղծագործում էին միասին։ Հարելով իմպրեսիոնիզմին՝ երկու նկարիչներն էլ ցույց են տալիս, թե ինչպես երկու նմանատիպ առարկաները կարող են տարբեր կերպ պատկերվել։ Առլը շատ հարմարավետ վայր էր ստեղծագործելու համար, սակայն Գոգենը սկսեց հեռանալ իմպրեսիոնիզմից։

Երկու նկարիչներն այլևս այդքան հաշտ չէին ապրում, և դեկտեմբերի 23-ին Վինսենթը հարցրեց Գոգենին, թե պատրաստվո՞ւմ է հեռանալ։ Երբ Գոգենը դրական պատասխան տվեց, Վինսենթը ջախջախվեց։ Ճաշից հետո Գոգենը գնաց զբոսնելու, երբ նկատեց Վինսենթին՝ ածելին ձեռքին։ Նա կանգ առավ, գլուխը կախեց և հեռացավ։ Գոգենը մնաց հյուրանոցում, իսկ Վինսենթը հանեց ածելին ևկտրեց ականջը։ Ամենուր արյուն էր՝ գորգերին, պատերին։ Նա թերթի մեջ փաթաթեց ականջը, գլխարկով փակեց ականջը, հետո տվեց այն Ռեյչլ անունով աղջկա և խնդրեց խնամքով պահպանել։ Ոստիկանները Վինսենթին անշարժ գտան մահճակալի վրա և կարծեցին, որ ինքնասպան է եղել։ Բայց այդ պահին Գոգենը վերադարձավ, շոշափեց մարմինը և զգաց, որ կենդանի է։ Նա ոստիկաններին խնդրեց սթափեցնել Վան Գոգին և նրան ասել, որ ինքը վերադարձել է Փարիզ։ Հիվանդանոցում Վինսենթը անընդհատ ցանկություն էր հայտնում Գոգենի հետ զրուցելու և իրենց ընկերությունը վերականգնելու։

Համաձայն մի վարկածի՝ այդ ժամանակ մի գիրք էր հայտնի, որտեղ որպես պատիժ կտրում էին ականջները, և Վան Գոգը ինքն էլ է ցանկացել պատժել իրեն իր երազանքների փլուզման համար։

Առաջին անգամ համախտանիշը նկարագրել են 1966 թվականին։ Նման խանգարման ժամանակ մարդը չափազանց ուշադիր է լինում իր արտաքինի նկատմամբ, կարծում է, թե իր արտաքինի տվյալ հատվածը նողկալի է մյուսների համար, ամենաչնչին դեֆեկտն իսկ հայտնաբերելիս ինքն իրեն վիրահատում է կամ ցանկանում է դա անել, ինչպես նաև սուր վնասներ է հասցնում իրեն։ Համախտանիշը ի հայտ է գալիս նաև այն ժամանակ, երբ հիվանդը պարտադրում է, որ իրեն վիրահատեն, թեև իրականում դրա կարիքը չկա։

Ապացուցված չէ, որ Վան Գոգը տառապել է այդ հիվանդությամբ, քանի որ հայտնի է, որ նկարիչն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից՝ առողջ լինելու եզրակացությամբ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lesch-Nyhan syndrome». Genetics Home Reference. 2016 թ․ հունվարի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  2. «Van Gogh Syndrome». TheFreeDictionary.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  3. «Վան Գոգի համախտանիշի մասին - Life Panorama». life.panorama.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]