Վահե Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Մարգարյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1997 (26 տարեկան)
Գյումրի, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄասնագիտությունԵրգիչ
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2014 սկսած

Վահե Մարգարյան (սեպտեմբերի 16, 1997(1997-09-16), Գյումրի, Հայաստան), հայ երգիչ, «Իքս-Ֆակտոր 3» նախագծի հաղթող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Մարգարյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ծնողները Հայաստանից են. հայրը՝ Գյումրիից, մայրը՝ Վանաձորից։

Ավարտել է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը, ինչպես նաև Գյումրիի թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ 2013 թվականին մասնակցել է "Զվարթնոց" մրցույթ-փառատոնին և արժանացել առաջին կարգի մրցանակի[2]։

«Իքս-Ֆակտոր 3» նախագծի հաղթող է ճանաչվել 2014 թվականի նոյեմբերի 2-ին[3]։ Քիչ անց՝ նոյեմբերի 28-ին Եվրատեսիլ 2006 երգի մրցույթի հայաստանյան առաջին մասնակից Անդրեի հետ երգիչը մեկնել է Լոնդոն[4]։ Ճանապարհորդությունը «Շանթ» հեռուստաընկերության սահմանած մրցանակն էր՝ «X Factor»-ում տարած հաղթանակի համար։ Այնտեղ նրանք հանդիպում են Իքս-Ֆակտոր նախագծի հեղինակ և պրոդյուսեր Սայմոն Քոուելի հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շիրակի մարզպետարան։ X Factor 3 եթերաշրջանի հաղթող Վահե Մարգարյանը մարզպետին հյուր
  2. «Շանթ հեռուստաընկերություն, Իքս ֆակտոր։ Վահե Մարգարյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Bravo.am: Անդրե.“Երեքն էլ իմն են, երեքն էլ ինձ համար հաղթող են”
  4. Mediamall.am:Անդրեն և «Իքս-Ֆակտոր 3» նախագծի հաղթող Վահե Մարգարյանը մեկնում են Լոնդոն (լուսանկար)
  5. Mediamall.am:Անդրեն և «Իքս ֆակտոր 3»-ի ֆինալիստները Լոնդոնում հանդիպել են նախագծի հեղինակ և պրոդյուսեր Սայմոն Քոուելին (լուսանկարներ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]