Վահան Ստեփանյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Ստեփանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Ստեփանյան
Ծնվել է1928
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1948) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954)
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ

Վահան (Վանիկ) Ստեփանի Ստեփանյան (1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1954 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծագործել է դիմաքանդակների ժանրում։ Գործերից են՝ «Մակարյանի դիմաքանդակը», «Սարուխանյանի դիմաքանդակը», «Առաջավոր կթվորուհւ դիմաքանդակը», «Աննա Սայադյանի դիմաքանդակը» և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան