Jump to content

Վահագն Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Նիկողոսյան
Ծնվել էփետրվարի 14, 1910(1910-02-14)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1997(1997-09-30) (87 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Վահագն Արամի Նիկողոսյան (փետրվարի 14, 1910(1910-02-14), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 30, 1997(1997-09-30), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ վինագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Նիկողոսյանը ծնվել է 1910 թվականի փետրվարի 14-ին Ստամբուլում։ Աշակերտել է հորը՝ Արամ Նիկողոսյանին (լարային գործիքների պատրաստման առաջին արհեստանոցի հիմնադիրը Թուրքիայում)։ Առաջին ջութակը պատրաստել է 15 տարեկանում։

1929 թվականին մեկնել է Փարիզ, աշակերտել ջութակի ճանաչված վարպետ Մ. Վատլոյին («Էքոլ Նորմալ» երաժշտական բարձրագույն դպրոցի ջութակ պատրաստողը)։ Այդ ընթացքում պատրաստել է 4 ջութակ, 1 թավջութակ (1933 թվականին ցուցադրվել են Փարիզի քանդակի թանգարանում)։ 1936 թվականին վերադարձել է Թուրքիա, հիմնադրել ջութակի պատրաստման, վերանորոգման և վերականգնման արհեստանոց։

1958 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 10 տարի աշխատել Ռ. Վաթլիթզերի արհեստանոցում, 1964-1968 թվականներին եղել է ջութակի իտալացի վարպետ Ս. Ֆ. Սակկոնիի օգնականը։ Հետագայում Նյու Յորքում բացել է «Անտոնիո Ստրադիվարիուս» արհեստանոցը։ Հիմնականում վերականգնել է դասական երաժշտական գործիքներ, կարևորել նրանց հնչողության ուժգնությունը։ Հայտնի է եղել նաև որպես աղեղների հմուտ վերանորոգող։

Ջութակի և աղեղի պատրաստման վարպետների միջազգային միության և ֆեդերացիայի անդամ։ Նիկողոսյանի ամենամյա դասընթացներին մասնակցել են վարպետներ Սամվել Երիցյանը, Մարտին Երիցյանը, Աշոտ Վարդանյանը։

Վահագն Նիկողոսյանը մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։