Jump to content

Վալոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալոնների դրոշը

Վալլոններ, ժողովուրդ։ Կազմում են Բելգիայի բնակչության մոտ կեսը։ Բնակվում են Էնո, Նամյուր, Լյեժ և Լյուքսեմբուրգ նահանգներում, ինչպես նաև Ֆրանսիայի հյուսիս-արևելքում (Նոր և Արդեններ դեպարտամենտներում)։ Ընդհանուր թիվը՝ 4,2 միլիոն (1978)։ Խոսում են ֆրանսերեն լեզվի վալլոնական բարբառով։ Հավատացյալները կաթոլիկներ են։ Վալլոնները բելգերի կելտական ցեղերի հետնորդներն են, որոնք I դարից ենթարկվել են ռոմանացման, ինչպես նաև գերմանական ցեղերի (հատկապես՝ ֆրանկների) որոշ ազդեցությանը։

Լեզվով ու ազգագրական հատկանիշներով (հագուստ, բնակարան և այլն) զգալիորեն տարբերվումեն նույն պետության մեջ ապրող ֆլամանդացիներից։ Բնակչության մեծ մասն զբաղված է արդյունաբերության մեջ, Բելգիայի հարավում՝ Արդեններում, նաև անասնապահությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 233
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալոններ» հոդվածին։