Վալենտինա Խմարան ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին, Մոսկվայում։ Երրորդ փորձից ընդունվել է ինստիտուտ, 1958 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտըՍերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի դասարան։ 1958 թվականին աշխատանքի է անցել «Մոսֆիլմ» ստուդիայում և «Կինոդերասանի թատրոն-ստուդիա»-ում։ Դերասանուհու դեբյուտը կինոյում եղել է դեռևս ինստիտուտի առաջին կուրսում, երբ հանդես է եկել Սերգեյ Գերասիմովի «Հույս» կարճամետրաժ ֆիլմում։ Հետագայում Գերասիմովը Խմարային հրավիրել է «Խաղաղ Դոն»-ում մարմնավորելու Մաշուտկա Կոշևայայի դերը, որը դարձավ դերասանուհու կինոկենսագրության լավագույն ֆիլմերից մեկը։ Հատկանշական դերերից են՝ Վալյա («Սովետների իշխանության համար»), Մաշա («Ծարավ»), Նաստյա («Սիրում եմ քեզ, կյա՛նք»), Էլզա («Պայքար հաղթանակից հետո»)[3]։
1984 թվականի հոկտեմբերի 9-ին Վալենտինա Խմարան Բաթումիում արձակուրդի ընթացքում հանգստանալիս ողբերգական մահ է ունեցել։ Առավոտյան՝ նախաճաշից առաջ, գնացել է լողալու ծովում։ Մտել է երկաթուղային գծի մոտ տեղակայված հանդերձարաններից մեկը։ Դուրս գալիս չի նկատել ընթացող գնացքին և ընկել է անիվների տակ[4]։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը (19 տեղամաս)։