Jump to content

Վալենտին Լուկշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Լուկշա
բելառուս․՝ Валянцін Лукша
Ծնվել էնոյեմբերի 16, 1937(1937-11-16)
ԾննդավայրՊոլոցկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 15, 2012(2012-09-15) (74 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
Մասնագիտությունդրամատուրգ, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ, մանկագիր և գրող
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունPolotsk State Forestry College? (1956) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1976)
ԱնդամակցությունUnion of Writers of Belarus? և Q66589120?
ԱշխատավայրQ85685608?
Պարգևներ
Բելառուսի Հանրապետության պետական մրցանակ

Q88547770?

և Gagarin medal

Վալենտին Անտոնվիչ Լուկշա (բելառուս․՝ Валянцін Лукша, 16 նոյեմբերի, 1937, Պոլոցկ, Բելառուս - 15 սեպտեմբերի, 2012), բելառուս գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ։ Բանաստեղծությունների ժողովածուների, մանկական բանաստեղծությունների ու հեքիաթների, պիեսների, հանրահայտն երգերի տեքստերի հեղինակ։ Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի, Պ. Բրովկիի անվան, Վ. Վիտկիի անվան գրական մրցանակների դափնեկիր[1][2]։ «Բելառուս գրողների միություն» հասարակական միության անդամ ու Բելառուս գրողների միության մանկական գրականության բաժնի նախագահ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Լուկաշը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 16-ին Բելառուսական ԽՍՀ Պոլոցկ քաղաքում։ Ավարտել է Պոլոցկի անտառային պետական տեխնիկումը (1956) և Կոմունիստական կուսակցոււթյան կենտրոնական կոմիտեի Կուսակցական բարձրագույն դպրոցի տպագրության բաժինը (1976)։ Աշխատել է Պենզենի աերոֆոտոանտառշինարարության արշավախմբում։ 1958 թվականին եղել է Պոլոցկի քաղկոմի կոմսոմոլի հրահանգիչ։ 1961 թվականից եղել է «Сцяг камунізма» թերթի գրական աշխատակից, «Ленінская іскра» (Պոլոցկ) միշրջանային թերթի բաժնի վարիչ, Բելառուսական ռադիոյի թղթակից, «Чырвоная змена» հանրապետական լրագրի գրականության ու արվեստի բաժնի վարիչ, «На экранах Беларусі» ամենամսյա լրագրի պատասխանատու քարտուղար, 1973 թվականից՝ ավագ խմբագիր։ 1975 թվականից եղել է Բելառուսական ռադիոյի գրական-դրամատիկական գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր, 1980—1998 թվականներին՝ «Юнацтва» հրատարակչության տնօրեն[4]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սպիտակ ափեր (1981)
  • Անթև ցեխ (1983)
  • Մոր ձեռքեր (1983)
  • Գարնան լրաբեր (1984)
  • Լուսատտիկ (1984)
  • Ծիածան (1985)
  • Մոր ձեռքերը (1985)
  • Հիշողության հետքերը (1985)
  • Սև արագիլներ (1986)
  • Ողջ տարին ամառ է (1978-85)
  • Ով է լավը (1986)
  • Նարաչինի ճայը (1987)
  • Ամառային օր (1987)
  • Կախարդական քարը (1987)
  • Վայրի ժամեր (1987)
  • Կրինիչկա (1988)
  • Կրակ ու մոխիր (1989)
  • Ընկերության ծառը (1990)
  • Ինչպես աղվեսը թռչել սովորեց (1991)
  • Հեռավոր քաղաքների լույսերը (1992)[5]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Лукша Валентин Антонович». Авторы номера. Нёман. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Валентин Лукша : газета. —Минск, 2012-03-28. Архивировано из первоисточника 3 Ապրիլի 2012.
  3. «Структура СПБ». СБП. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Валянцін Лукша // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 343—344.
  5. «Валентин Антонович Лукша». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]