Սևան ընկերություն (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևան ընկերություն, հայկական ընկերակցություն Սոչի քաղաքի և հարակից շրջանների հայերի համախմբման համար։ Շտաբ-բնակարանը տեղակայված է Ադլերում։ Նախագահը Օքսեն Մումջյանն է, տեղակալը Տոպիկ Կոչկոյանը։ Գործում է նաև «Սևան» երիտասարդական թիմը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոչիի մերձակայքում գտնվող հայկական վերաբնակեցված բնակավայր՝ 1910-ականներ

Սոչիում հայերը թվաքանակով երկրորդն են ռուսներից հետո։ «Սևան» ազգային ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այն Հայաստանի հետ ակտիվ համագործակցում է տարբեր բնագավառներում։

«Սևան» ընկերությունը գրանցվել է 15 տարի առաջ։ Նրա առաջին նախագահ է ընտրվել Հովհաննես Չեպնյանը։ Սոչիում և նրա շրջակայքում ապրում են ավելի քան 100 հազար հայեր, որոնք տարբեր պատմական պատճառներով 19-րդ դարի վերջերից բնակություն են հաստատել Սև ծովի ափին։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայերի թիվն ավելացել է Աբխազիայից, Ղարաբաղից, Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից գաղթածների պատճառով։ «Սևան» համայնքի հիմնական խնդիրը հայերի համախմբումն է, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանումը։ 2002 թվականից ընկերությունում գործում է հայկական դպրոց, որտեղ աշակերտները սովորում են իրենց մայրենի լեզուն։ Գործում է Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանի «Սևան» վոկալ և երգչախմբային անսամբլը։ Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին՝ աջակցելով հայ մարզիկներին։ Բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը գտնվում է «Սևան» ընկերության հովանավորության ներքո[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВПЕРЕДИ — «СЕВАН»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  2. «СЕВАН» В ОЛИМПИЙСКОМ СОЧИ
  3. Сочи — летняя столица России