Էդուարդ Համբարձումյան (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Համբարձումյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Համբարձումյան
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 23, 1986(1986-02-23) (38 տարեկան)
ԾննդավայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Էդուարդ Անդրանիկի Համբարձումյան (փետրվարի 23, 1986(1986-02-23), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ բռնցքամարտիկ, Ռուսաստանի առաջնության կրկնակի մրցանակակիր (2004, 2006), Եվրոպայի չեմպիոն (2008)։ Ռուսաստանի սպորտի վարպետ՝ միջազգային կարգի (2004)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 23-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Համբարձումյանը 2004 թվականին Ջեջուում կայացած սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակիչում նա հաղթեց Արգենիս Մենդեսին[1]։ 2006 թվականին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալը[2]։ Համբարձումյանը Հայաստանը սկսել է ներկայացնել 2007 թվականին։ Նա դուրս է եկել 2007 թվականի սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ երաշխավորելով իր մասնակցությունը առաջիկա Օլիմպիական խաղերին[3]։ Համբարձումյանը 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի առաջին խաղում պարտվեց ոսկե մեդալակիր Մանուել Ֆելիքս Դիասին[4][5]։ Համբարձումյանը ոսկե մեդալ է նվաճել 2008 թվականին Լիվերպուլում կայացած սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Եզրափակչում նրա մրցակից հունգարացի Դյուլա Կատեն արդեն առաջին ռաունդում պատռվածք է ստացել և բժշկի խորհրդով դուրս է եկել մրցաշարից, Իսկ Էդուարդ Համբարձումյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն։ Համբարձումյանը, Հովհաննես Դանիելյանի հետ դարձել է անկախ Հայաստանի Հանրապետության առաջին բռնցքամարտիկը, որը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն[6][7]։

Մասնակցություն միջազգային մրցումներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի համար Ռուսաստան Ռուսաստան

Թվական Առաջնություն Անցկացման վայր Քաշային կարգ Արդյունք
2002 Պատանիների աշխարհի առաջնություն (մինչև 17 տարեկան) Հունգարիա Հունգարիա Կեչկեմետ մինչև 54 Бронза
2002 Պատանիների Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան) Ուկրաինա Ուկրաինա Լվով մինչև 54 Серебро
2003 Պատանիների Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան) Լեհաստան Լեհաստան Վարշավա մինչև 54 Серебро
2004 Պատանիների աշխարհի առաջնություն (մինչև 19 տարեկան) Հարավային Կորեա Հարավային Կորեա Ջեջու մինչև 54 Золото

Հայաստանի համար Հայաստան Հայաստան

2007 Աշխարհի առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Չիկագո մինչև 64 1/4 եզրափակիչ
2008 Օլիմպիական խաղեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին մինչև 64 1/16 եզրափակիչ
2008 Եվրոպայի առաջնություն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լիվերպուլ մինչև 64 Золото

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «13.World Junior Championships - Jeju, South Korea - June 10-20 2004». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Rusian [sic] National Championships - Khanty-Manssiysk - February 26th - March 5th 2006». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  3. «14.World Championships - Chicago, USA - October 23 - November 3, 2007». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  4. «29.Olympic Games - Beijing, China - August 9-24 2008». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Eduard Hambardzumyan». results.beijing2008.cn. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  6. «37.European Championships - Liverpool, England - November 6-15 2008». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Medallists by weight category» (PDF). AIBA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]