Jump to content

Սրճաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական ձեռքի սրճաղաց

Սրճաղաց, սուրճ և այլ հատիկային մթերքներ ձեռքով, մեխանիկական կամ էլեկտրական եղանակով, պտտվող աղացաքարի օգնությամբ մանրացնելու համար նախատեսված սարք, աղացքարերի միջև եղած տարածությունը կարգավորվում է պտուտակի միջոցով[1][2]։

Սրճաղացի օգտագործման հիմնական առավելությունն այն է, որ սուրճ եփելուց առաջ հնարավոր է լինում ստանալ թարմ, նոր աղացած մթերք, ինչը հնարավորություն է տալիս պահպանել համի և հոտի բարձր հատկանիշները[2]։ Սրճաղացի կառուցվածքը ստեղծման օրվանից գրեթե անփոփոխ է մնացել։ Այն ստեղծվել է 16-րդ դարում՝ Իսպանիայում[1] (այլ տվյալներով՝ Սիրիայում[3])։ Ժամանակակից ձեռքի սրճաղացների գլանաձև կաղապարը ծագել է արևելյան երկրներից։ Ներկայումս շուկայում առաջարկում են էլեկտրական սրճաղացների լայն տեսականի, որոնք կարող են համակցվել սրճեփի և այլ հարմարությունների հետ[2]։

Սրճաղացների ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական ձեռքի սրճաղացի մեխանիզմը

12-13-րդ դարերում առաջին անգամ ի հայտ են եկել սուրճ աղալու առաջին աղացաքարերը։ Ենթադրաբար, 17-րդ դարի կեսերին օգտագործվել են թուրքական ձեռքի սրճաղացներ, որոնք հիմք են հանդիսացել եվրոպական սեղանին ամրացվող ձեռքի սրճաղացներ պատրաստելու համար[3]։

Աղացաքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղացաքարը պատրաստում են մետաղից և կերամիկայից[3]։

Ձեռքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական ձեռքի սրճաղացը կազմված են երկու կոնաձև աղացաքարերից, որոնց միջև եղած տարածությունը կարող է փոփոխվել հատուկ պտուտակի միջոցով։ Ինչքան ուժեղ է պտտված պտուտակը, այնքան քիչ է աղացաքարերի միջև եղած տարածությունը և այնքան մանր է աղացված սուրճը։ Հատիկներն ընկնում են ձագարափոսի մեջ՝ երկու աղացաքարերի արանքը, որոնցից մեկը ամուր անշարժացված է, իսկ մյուսը պտտվում է ձեռքի օգնությամբ։

Թուրքական սրճաղացները հայտնվել են 17-րդ դարի կեսերին[3]։ Նրանք գլանաձև են և հարմար են ձեռքում պահելու համար։ Դնովի բռնակը թուրքական սրճաղացներում տեղադրվում է գլանի ներսում։ Բացի իր հիմնական գործառույթից, այն իրականացնում է նաև պտուտակամերի գործառույթ, որի օգնությամբ հնարավոր է լինում քանդել սրճաղացը՝ մաքրելու համար։

Եվրոպական (ֆրանսիական և բրիտանական) սեղանին ամրացվող ձեռքի սրճաղացները, որոնք թուրքականից մի փոքր ուշ են հայտնվել և հիմնված են նրա վրա, սովորաբար խորանարդաձև են լինում՝ փոքրիկ դուրս եկող արկղիկով, որտեղ լցվում է աղացված սուրճը։ Եվրոպական սրճաղացները հարմար չեն այն պատճառով, որ նրա անշարժ մասը՝ փայտե զամբյուղը հարմար չէ անշարժացնել մեկ ազատ ձեռքով։ Այսպիսով եվրոպական սրճաղացով հնարավոր չէ սուրճը մանր աղալ, վատ անշարժացված արկղը գործադրվող մեծ ջանքերի արդյունքում կարող է սահել սեղանով։ Դրա համար այսպիսի սրճաղացները տեղադրվում են անշարժ հատվածների՝ պատերի կամ սեղանների վրա։

Էլեկտրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական աղացաքարերով սրճաղացները լայնորեն կիրառվում են պրոֆեսիոնալ գործունեության մեջ՝ սրճարաններում և սուրճի արտադրության այլ բնագավառներում։ Էլեկտրական սրճաղացներում աղացաքարերը լինում են կոնաձև և հարթ[3]։

Դանակե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային սրճաղաց՝ դանակով

Էլեկտրական սրճաղացները, որոնցում աղացաքարերի փոխարեն օգտագործվում են դանակներ, աշխատում են հարիչի սկզբունքով։ Հատիկներն աղվում են արագ պտտվող սղոց դանակների օգնությամբ։ Էլեկտրական աղացները բաժանված են երկու մասի, մի բաժնում տեղադրված է էլեկտրական շարժիչը, մյուսում՝ բաժակ է՝ սուրճի համար, որի հատակին ամրացված են դանակները։ Բաժակի մեջ լցնում են սուրճի հատիկները և այն աղում։ Դանակե սրճաղացները սուրճը համաչափ չեն աղում[3]։ Օգտագործվում են միայն կենցաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кофемолка // Кулинарная энциклопедия / О. Ивенская. — М.: Комсомольская правда, 2016. — Т. 14.
  2. 2,0 2,1 2,2 Кофемолка // Краткая энциклопедия домашнего хозяйства. — 5-е. — Советская энциклопедия, 1978. — С. 641.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Стивенсон Т. Большая книга кофе = The curious barista's guide to coffee (2015) / Пер. с англ. З. Тимофеевой. — М.: Э (Эксмо), 2017. — С. 92—100. — 223 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мельница кофейная // Краткая энциклопедия домашнего хозяйства. Том 1. — М.: Большая советская энциклопедия, 1959. — С. 344. — 772 с.