Jump to content

Սրկղունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրկղունք կամ Սրկղոնք, ավան Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, համանուն լեռների ստորոտին։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է հետագայի Վերնաշեն գյուղին։

Ստեփանոս Օրբելյանը Սրկղունքը հիշատակում է 5-րդ դարի դեպքերի կապակցությամբ։ 13-րդ դարի սկզբին Խաղբակյանները վերաշինել և ամրացրել են Սրկղունքը՝ այն դարձնելով իշխանանիստ։ Սրկղունքի մասին հետագայում այլ տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։