Jump to content

Սրբուհի Գալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Գալյան
ՀՀ արդարադատության նախարար
2024 թվականի նոյեմբերի 5-ից
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2020 - 2024
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ իրավագետ
Ծննդյան օր մայիսի 5, 1992(1992-05-05) (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան

Սրբուհի Գալյան (մայիսի 5, 1992(1992-05-05), Երևան, Հայաստան), հայ իրավագետ, 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 4-ը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[1][2]։ 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը[3]։2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:[4] Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2012-2014 թվականներին սովորել է նույն ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2014-2018 թվականներին էլ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան[5]։ 2016-2017 թվականներին սովորել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցում[6]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 թվականներին «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության իրավաբանական վարչությունում աշխատել է որպես փորձնակ, այնուհետև՝ 2014-2015 թվականներին նույն վարչության կրտսեր իրավաբան։ 2014-2015 թվականներին եղել է «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ գործընկեր, իսկ 2015-2018 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ[6]։ 2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում[7], 2016 թվականից էլ ՀՀ արդարադատության ակադեմիայում դասընթացավար է։ 2018-2019 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ Քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։

2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[5], իսկ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։

2024 թվականի նոյեմբերի 4-ին ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

2024 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Տիրապետում է hայերենին, անգլերենին, ռուսերենին։ Անկուսակցական է։

Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ամուսնացած է, ունի 1 դուստր։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ փաստաբանական պալատի անդամ (2017 թվականից)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների ունեցվածքը». Hetq.am. 2020 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Սրբուհի Գալյանը նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող...». Hetq.am. 2020 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար». Hetq.am. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  4. https://www.moj.am/article/4191
  5. 5,0 5,1 Սրբուհի Գալյանի մասին moj.am կայքում
  6. 6,0 6,1 «Հայաստանի Հանրապետության Դատախազություն». prosecutor.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Սրբուհի Հովհաննեսի Գալյան | YSU». www.ysu.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 29-ին.