Սրբուհի Գալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Գալյան
Ծնվել էմայիսի 5, 1992(1992-05-05) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավագետ

Սրբուհի Գալյան (մայիսի 5, 1992(1992-05-05), Երևան, Հայաստան), հայ իրավագետ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, 2012-2014 թվականներին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան, 2014-2018 թվականներին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 թվականներին «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության իրավաբանական վարչությունում աշխատել է որպես փորձնակ, այնուհետև՝ նույն վարչության ծրագրային գործակալ։ 2014-2017 թվականներին եղել է «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ գործընկեր, 2015-2018 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։ 2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, 2016 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայում դասընթացավար է։ 2018-2019 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։ 2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[1]։

Տիրապետում է hայերենին, անգլերենին, ռուսերենին։ Անկուսակցական է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 1 դուստր

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ուսումնասիրության ոլորտը՝ Մարդու իրավունքներ, կոռուպցիոն հանցագործություններ, խոշտանգում, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ փաստաբանական պալատի անդամ, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]