Ստեփանակերտի պատկերասրահ
Ստեփանակերտի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԼՂՀ |
Տեղագրություն | Ստեփանակերտ |
Հասցե | Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 6 |
Տնօրեն | Ելենա Դադայան |
Ստեփանակերտի պատկերասրահ, պատկերասրահ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփանակերտի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականի փետրվարի 10-ին։ Տնօրեն է նշանակվել Ռոբերտ Արսենի Ավետիսովը (ծնունդով Ստեփանակերտցի, 1939)։
Արցախի Հանրապետությունում ռազմական գործողություններ սկսվելու կապակցությամբ պատկերասրահը դադարեցրել է իր գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո, 2001 թվականի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է և ժամանակավոր տեղակայվել Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքի առաջին հարկի դահլիճում։ Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն է նշանակվել՝ Ելենա Գեորգիի Դադայանը, ով մինչ օրս էլ համարվում է պատկերասրահի տնօրենը։
2013 թվականի հոկտեմբերի 12-ին կայացել է արդեն նորակառույց Ստեփանակերտի պատկերասրահի բացումը, որը զուգորդվել է մայրաքաղաքի գեղեցիկ տոնի հետ[1]։
Ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահը ունի իր սեփական ֆոնդը՝ համալրված տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներով։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահը կազմակերպում է կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսներ։ Կազմակերպվում են պրոֆեսիոնալ և ինքնուս ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսներ. ցուցադրված նկարներն ու քանդակները ենթակա են նաև վաճառքի։ Պատկերասրահի առաջին և երկրորդ հարկերում գտնվում են նկարչուհու և քանդակագործի արվեստանոցները, ցանկություն հայտնած այցելուները կարող են ականատես լինեն նրանց աշխատանքներին։ Հնարավորություն ունեն վաճառելու նաև տարբեր տեսակի դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ[2]։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Սասունցի Դավիթ 6 հասցեում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփանակերտի պատկերասրահը ընթացիկ տարում հետաքրքիր անակնկալներ է խոստանում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի պատկերասրահ