Ստեփան Շալաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Շալաև
Ծնվել էհունվարի 5, 1929(1929-01-05)
ԾննդավայրMordovskaya Polyana, Զուբովո-Պոլյանսկի շրջան, Mordovsk Okrug, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 18, 2022(2022-01-18) (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի անտառի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և անտառապահ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Ստեփան Ալեքսեևիչ Շալաև (ռուս.՝ Степан Алексеевич Шалаев, հունվարի 5, 1929(1929-01-05), Mordovskaya Polyana, Զուբովո-Պոլյանսկի շրջան, Mordovsk Okrug, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 2022(2022-01-18), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1954)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Մոսկվայի անտառային տնտեսության ինստիտուտը։ 1951 թվականից եղել է Ուդմուրտական ԻԽՍՀ Պաստուխովյան անտառատնտեսության գլխավոր ինժեները, 1955 թվականից՝ տարբեր անտառատնտեսությունների տնօրեն Ուդմուրտական ԻԽՍՀ-ում, Կալինինի և Նովգորոդի մարզերում։ 1963-64 թվականներին՝ ՀԱՄԿ-ի անտառանյութի, թաղանթանյութի-թղթի և փայտամշակման արդյունաբերության աշխատողների արհմիության Կենտկոմի նախագահը։ 1968-80 թվականներին՝ ՀԱՄԿԽ-ի քարտուղար, 1980-82 թվականներին՝ ԽՍՀՄ անտառանյութի, թաղանթանյութի-թղթի և Փայտամշակման արդյունաբերության մինիստր։ 1982-90 թվականներին՝ ՀԱՄԿԽ-ի նախագահը։

Եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու 1981 թվականից, անդամ՝ 1982 թվականից։ Եղել է նաև ԽՍՀՄ 10-րդ գումարման գերագույն խորհրդի պատգամավոր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 413