Jump to content

Ստեփան Մելքիսեդեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Մելքիսեդեկյան
Ծնվել է1865
Մահացել է1915
Մասնագիտությունբժիշկ

Ստեփան Մելքիսեդեկյան (Միլքիսեթյան, Մելիքսեթյան) (1865 - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Մելքիսեդեկյանը ծնվել է 1865-1867 թվականներին, Բրուսա նահանգի կենտրոն Բրուսա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ 1890 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և բժշկի վկայական ստացել։ Փարիզում մասնագիտացել է վիրաբուժության գծով։ Ըստ Լեփսիուսի` եղել է Բրուսայի քաղաքային հիվանդանոցի բժշկապետը։ Եր­կար տա­րի­ներ բժիշկ է աշ­խա­տել։ Եղել է ան­վա­նի մաս­նա­գետ։

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմն սկսվե­լուն պես զո­րա­կոչ­վել է օս­մա­նյան բա­նակ և Բրու­սա­յի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ցում զին­վո­րա­կան բժիշկ ծա­ռա­յել։

Մի քա­նի ամիս անց ան­հայտ պատ­ճա­ռով (ան­հա­վա­տա­լի զրպար­տու­թյամբ) մի քա­նի այլ ան­վա­նի մտա­վո­րա­կան­նե­րի հետ ձեր­բա­կալ­վել է ու շղթա­յա­կապ ու­ղարկ­վել Բանդր­մա­յի բան­տը։ Այս­տեղ հայտ­նի չէ, թե ինչ մեղ­քի հա­մար (հա­վա­նա­բար որ­պես հե­ղա­փո­խա­կան), դա­տա­պարտ­վել է 10 տար­վա բան­տար­կու­թյան։ Այ­նու­հե­տև շղթա­յա­կապ վե­րա­դարձ­վել է Բրու­սա­յի բան­տը, որ­տե­ղից առան­ձին առան­ձին նա­մակ­ներ է գրել կնո­ջը, երեք զա­վակ­նե­րին և անե­րոր­դուն` նկարագրելով, թե ինչ տանջանքների ու կտտանքների է ենթարկվում։

1915 թվականի օգոստոսին, 3 այլ հայերի հետ միասին, կախաղան է բարձրացվել Բրուսայի կամրջի վրա՝ 49 տարեկանում։ Երեք աներորդիները՝ Կարապետը, Հակոբը և Արթինը, գորգավաճառությամբ զբաղվելով հոգացել են իրենց այրիացած քրոջ ընտանիքի հոգսը։

2009 թվականի ապրիլին, Հայ ճարտարապետների համաժողովին մասնակցելու համար, ինչպես նաև Մեծ Եղեռ­նի 94-րդ տարելիցի առթիվ, ԱՄՆԴեթրոյթ քաղաքից Երևան ժամանած տեր և տիկին Հովսեփ և Նադիա Սարաֆյանները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնել իրենց ազգական բժիշկ Ստեփան Մելիքսեթյանի բանտային 5 ձեռագիր նամակները՝ որպես կարևոր վավերագրեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Մակարյան Մարիետա, Դոկտոր Մելիքսեթյանի վերջին նամակները՝ Ցեղասպանության թանգարանին, «Ազգ», Երևան, 14-05-2009։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։