Սվետլանա Մադոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | փետրվարի 6, 1939 (85 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964) |
Մասնագիտություն | սրտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1998) |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ |
Սվետլանա Խաչատուրի Մադոյան (փետրվարի 6, 1939, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2001):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Մադոյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 6-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965-1996 թվականներին աշխատել է Երևանի սրտաբանության ինստիտուտում, 1998 թվականից եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի ներքին հիվանդությունների դասընթացի և գիտական հետազոտությունների ղեկավար[1]։
Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային համակարգի ախտաբանության, ժառանգականության, ժամանակակենսաբանության, ժամանակաբժշկության և ժամանակասրտաբանության հարցերին[1]։
Համահեղինակ է «Ժամանակակենսաբանության և ժամանակաբժշկության նվաճումները» (ռուսերեն և անգլերեն, 2002) գրքի[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ սրտաբանների, թերապևտների, ժամանակակենսաբանների ընկերության նախագահության անդամ (1978 թվականից)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Изучение хроноструктуры сердечно-сосудистой системы разными методологическими подходами [Текст]: автореф. дис... д-ра мед. наук: 14.00.10; 14.00.04 / Мадоян Светлана Хачатуровна; Государственный медицинский ун-т им. М. Гераци. - Ереван, 1998. - 29 с.[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 11։
- ↑ «Каталоги - НБУВ Національна бібліотека України імені В. І. Вернадського». www.irbis-nbuv.gov.ua. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.